Տպել
16.02.2024
Տաքսի ծառայություն մատուցող վարորդների մասնակցությամբ քննարկում խորհրդարանում
1 / 7

Կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ մտահոգություն է առաջացել, որ տուգանքների չափերի նվազումը կարող է հանգեցնել իրավախախտումների քանակի աճի: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը:

Առաջին ընթերցմամբ ընդունված օրենսդրական փաթեթում ներառված փոփոխությունները վերաբերում են ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման արդյունքում նշանակված տուգանքների նվազեցմանը, վարչարարության պարզեցմանը:

Հարցի վերաբերյալ փետրվարի 16-ին խորհրդարանում տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել են ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, ինչպես նաեւ շահագրգիռ մի խումբ կազմակերպությունների ներկայացուցիչներ, տաքսի ծառայություն մատուցող վարորդներ:

Արմեն Խաչատրյանը տեղեկացրել է, որ Կառավարությունն առաջարկություն է ներկայացրել որոշ իրավախախտումների դեպքում ավելացնել բալերի շեմը: «Բոլորին հայտնի է, որ կանգառ-կայանման համար նախատեսված է տուգանք եւ վարորդական իրավունքի բալերից 0,5 բալի նվազեցում: Գործադիրն առաջարկում է 0,5 բալը դարձնել մեկ»,- մանրամասնել է Արմեն Խաչատրյանը` հավելելով, որ օրենսդիրը վերապահումով է մոտենում նշված առաջարկությանը` նկատի ունենալով տաքսի ծառայությունների վարորդների գործունեության բնույթը:

Լսելով նաեւ վարորդների մտահոգությունները` Վլադիմիր Վարդանյանը, կարեւորելով բալային համակարգի ներդրումը, այնուամենայնիվ խնդրո առարկա հարցի վերաբերյալ նշել է, որ 0,5-ը 1 միավոր դարձնելն ընդունելի չէ. նա որպես լուծում առաջարկել է 0,25 հավասարակշռված միավորի կիրառումը: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ առաջարկը կներկայացնի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում օրենսդրական նախաձեռնության քննարկման ընթացքում:

Մասնակիցներն անդրադարձել են նաեւ ձմռանն ամառային անվադողերով երթեւեկելուն, տեսահսկման համակարգի վարչարարությանը, տեսահսկման օպերատորների գործունեությանը վերաբերող հարցերի:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել ընդլայնված քննարկում ոլորտում առկա հարցերի եւ դրանց լուծման ուղիների վերաբերյալ:


16.02.2024
Պատգամավորները ֆրանսիացի դիվանագետների հետ քննարկել են ընտանեկան բռնությանն առնչվող օրենսդրական նախագծերի փաթեթին վերաբերող հարցեր
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը փետրվարի 16-ին հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության դիվանագետներ Ժյուլիետ Մալանդենի եւ Մարի Լորժուի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ պատգամավորներ Սոնա Ղազարյանը եւ Ծովինար Վարդանյանը: Զարուհի Բաթոյանը դիվանագետներին ...

16.02.2024
Աշխատանքային քննարկման ձեւաչափով քննարկվել է «Թանգարանների մասին» օրենքի նախագիծը
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 16-ին հրավիրել էր աշխատանքային քննարկում, որի օրակարգում  Կառավարության հեղինակած  «Թանգարանների մասին» առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագիծն էր: Քննարկմանը մասնակցում էին հա...

16.02.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը
Բուլղարիա պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը: Ալեն Սիմոնյանը, ողջունելով ԲՀ նախագահին, շնորհակալություն է հայտնել Հայաստանի պատվիրակության ջերմ ընդունելության եւ կառուցողական երկխոսության համար: Բուլղարիայի ն...