Տպել
14.02.2024
ԵՊՀ ուսանողների հետ հանդիպել եւ զրուցել է Ռուստամ Բաքոյանը
1 / 5

Դուք մեր վաղվա օրն եք, մեր ապագան. ասել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը՝ փետրվարի 14-ին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպման ժամանակ:

Ողջունելով ապագա դիվանագետներին՝ պատգամավորը ներկայացրել է հանձնաժողովի գործառույթները, իր կողմից հեղինակած օրենսդրական նախաձեռնությունները:

Ուսանողները հետաքրքրվել են աշխարհաքաղաքական իրադարձությունների զարգացումներով, հետպատերազմյան խնդիրներով, գերիների վերադարձի գործընթացով, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերով:

Ռուստամ Բաքոյանը նշել է. «Մեր օրակարգի առաջնահերթություններից են երկրի անվտանգությունը, ինքնիշխանության պահպանումը»:

Պատգամավորը խոսել է նաեւ խաղաղության գործընթացի մասին՝ կարեւորելով տարածաշրջանում կայուն իրավիճակը:

Նա ուսանողներին տեղեկացրել է, որ բոլոր միջազգային հարթակներում ներկայացվում են գերիների շուտափույթ վերադարձի հարցը, Հայաստանի սուվերեն տարածքի պահպանման խնդիրը:

Որպես ազգային փոքրամասնության ներկայացուցիչ՝ եզդիական համայնքի պատգամավորը խոսել է նաեւ, թե ինչ խնդիրների հետ են բախվում ազգային փոքրամասնությունները: Ռուստամ Բաքոյանը կարեւորել է համայնքում եզդիերենի, ինքնության պահպանումը, Սինջարի դեպքերը որպես եզդիների ցեղասպանության ճանաչումը:

Պատասխանելով ուսանողի այն հարցին, թե Հայաստանն ինչ աջակցություն է ստացել ՀԱՊԿ-ից՝ պատգամավորը մանրամասնել է, որ ՀԱՊԿ-ը ռազմավարական կառույց է, որի անդամ է նաեւ Հայաստանը: Նրա խոսքով ՀԱՊԿ-ի անդամ երկրներն ունեն որոշակի պարտավորություններ միմյանց նկատմամբ, որը կառույցը չի կատարել:

Հանդիպման ընթացքում խոսվել է նաեւ Հայաստանում ժողովրդավարության բարձր ցուցանիշից:

Փետրվարի 5-ից ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողները մասնագիտական փորձաշրջան են անցնում խորհրդարանում:
 


14.02.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Սոֆիա
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով փետրվարի 14-17-ը գտնվելու է Բուլղարիայի Հանրապետությունում: Այցի շրջանակում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ ԲՀ վարչապետ Նիկոլայ Դենկովի, ԲՀ նախագահ Ռումեն Ռադեւի, ԲՀ Ազգային ժողովի նախագահ Ռոսեն Ժելյազկովի եւ Բո...