Տպել
30.01.2024
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդիպել է Տիգրան Ավինյանի հետ
1 / 16

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հունվարի 30-ին Ազգային ժողովում հանդիպել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ:

Քննարկվել են Երեւան քաղաքի զարգացմանը վերաբերող բազմաթիվ հարցեր:

Անդրադարձ է կատարվել հանրային տրանսպորտի բարելավման եւ երթեւեկության բեռնաթափման խնդրին: Քննարկվել են վերջին օրերին քաղաքում իրականացվող ձնամաքրման աշխատանքներին վերաբերող հարցեր:

Մտքեր են փոխանակվել կառուցապատման ոլորտի, քաղաքի լուսավորության, թափառող շներին վերաբերող եւ բազմաթիվ այլ հարցերի շուրջ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները, այդ թվում՝ օրենսդրական մակարդակում, առկա խնդիրները լուծելու համար: 


30.01.2024
Մասնագիտական կրթության եւ ուսուցման համակարգի փոփոխությանն առնչվող նախաձեռնությունը քննարկվել է ԱԺ մշտական հանձնաժողովում
Նախաձեռնությամբ ամբողջությամբ փոխվում է մասնագիտական կրթության եւ ուսուցման համակարգը, օրենքի անվանումը համապատասխանեցվում է միջազգային չափորոշիչներին: Միասնականացվում է ուսումնական հաստատությունների տիպը` քոլեջ եւ ուսումնարան տեսակների փոխարեն առաջարկելով մեկ տեսակի` քոլեջի հնարավորությունը: Կրթակա...

30.01.2024
Օրենսդրական նախաձեռնություն՝ միտված քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի եւ տեսալսողական հաղորդումների կանխարգելմանն ու արգելմանը
2020 թվականին օրենսդիրը ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններով եւ լրացումներով հստակ արձանագրել է քրեական ենթամշակույթի բացասական ազդեցությունը հասարակական անվտանգության, պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոնների պահպանման վրա: Օրենսդիրը նաեւ արձանագրել էր, որ քրեական ենթ...

30.01.2024
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...