Տպել
11.01.2024
Նոր կարգավորում է առաջարկվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում
1 / 7

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով առաջարկվող կարգավորմամբ եթե անձը վարչական իրավախախտում կատարելուց հետո 24 ժամվա ընթացքում վերացնում է իրավախախտման հատկանիշները, ապա ազատվում է ԱՊՊԱ պայմանագիրն իրավասու մարմին ներկայացնելու պարտավորությունից:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 11-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը հեղինակել է պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը:

Հարակից զեկույցում հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը նշել է, որ առանց ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոցը վարելու համար նախատեսված է 100.000 դրամ տուգանք: Ըստ նրա՝ սահմանված տուգանքը, սակայն, չէր համապատասխանում իրավախախտման վտանգավորության աստիճանին եւ բնույթին, ուստի անցյալ տարի որոշվել է փոխել պատժամիջոցը՝ նվազեցնելով տուգանքի չափը. 24 ժամվա ընթացքում ԱՊՊԱ պայմանագիր կնքելու դեպքում այն կազմում է 25.000 դրամ: Այս նախաձեռնությամբ քաղաքացին չի ներկայացնի պայմանագիրն իրավասու մարմին, այն էլեկտրոնային ծրագրատեխնիկական լուծուներով տեսանելի կլինի:

Հարակից զեկուցող, ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում եղել են տեխնիկական բնույթի առաջարկներ, որոնք ընդունվել են:

Հանձնաժողովն օրենքի նախագծին տվել է դրական եզրակացություն:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...