Տպել
27.12.2023
Հակոբ Արշակյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄԷ-ի դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլային
1 / 6

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 27-ին հանդիպել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ եւ լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլային:

Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ ԱԺ փոխնախագահը նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա պատմության ընթացքում երկու երկրների միջեւ ձեւավորվել է ամուր եւ դինամիկ զարգացող համագործակցություն՝ հիմնված երկու բարեկամ ժողովուրդների ջերմ կապերի վրա:

Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ մի շարք ոլորտներում երկու երկրներն ունեն չիրացված մեծ ներուժ եւ առաջիկա համատեղ անելիքները պետք է միտված լինեն համագործակցության ակտիվացմանը:

Երկուստեք կարեւորվել է նաեւ խորհրդարանական դիվանագիտության դերը: Այս համատեքստում Հակոբ Արշակյանը շեշտել է պատգամավորական բարեկամական խմբերի դերակատարումը՝ որպես փոխըմբռնման ու փոխվստահության յուրօրինակ կամուրջ, երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ ավելի սերտ երկխոսության կայացման համար: Նա համոզմունք է հայտնել, որ երկու երկրների խորհրդարանների միջեւ կապերի նոր էջ կբացվի՝ հիմնված գործընկերության եւ մեծ հեռանկարների վրա:

Երկկողմ քաղաքական երկխոսության խորացման ու համագործակցության կայուն առաջընթացի ապահովման համար Հակոբ Արշակյանը կարեւորել է նաեւ փոխայցերը, որոնք խթանում են հարաբերությունների շարունակական ամրապնդումը եւ նպաստավոր հիմք ստեղծում փոխշահավետ տնտեսական ու ներդրումային համագործակցության համար:

Որպես համագործակցության հեռանկարային ուղղություններ՝ ԱԺ փոխնախագահն առանձնացրել է զբոսաշրջության, ենթակառուցվածքների, վերականգնվող էներգիայի, շինարարության, գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության ոլորտները, ինչպես նաեւ բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, կիբեռանվտանգության, նորարարության բնագավառները:

Հակոբ Արշակյանի կարծիքով երկու երկրների միջեւ շաբաթական շուրջ 30-ի հասնող ուղիղ չվերթներն էականորեն նպաստում են երկկողմ գործարար կապերի, զբոսաշրջության, մշակութային եւ ապակենտրոնացված համագործակցության բնագավառների ակտիվացմանը:

Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը նշել է, որ երկկողմ համագործակցության զարգացման գործում իր կարեւոր դերակատարումը կունենա նաեւ Հայաստանի քաղաքացիների համար ԱՄԷ մուտքի արտոնագրի չեղարկման արձանագրությունը, որի վավերացման մասին օրինագիծն ընդունվել է  դեկտեմբերի  22-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում եւ արդեն ստորագրել է ՀՀ նախագահը:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ բարեկամական խմբի անդամներ Մարիամ Պողոսյանը եւ Ծովինար Վարդանյանը: 


27.12.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հանդիպումն է ունեցել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ
Դեկտեմբերի 27-ին Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հանդիպումն է ունեցել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Կառավարության անդամներ: Քննարկվել են Ազգային ժողովի եւ Կառավարության համատեղ գործունեությանն ու ընթացիկ զարգացումներին վերաբերող հարցե...

27.12.2023
ՀՀ ԱԺ նախագահն այցելել է ՊՆ N զորամաս, շնորհավորել զինծառայողներին առաջիկա տոների կապակցությամբ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելել է ՀՀ ՊՆ N զորամաս: Խորհրդարանի ղեկավարը ծաղիկներ է խոնարհել հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին: Այնուհետեւ Ալեն Սիմոնյանը ծանոթացել է զինծառայողների կացարանային պայմաններին, շրջել գրադարանում...

27.12.2023
ԱԺ խորհուրդը գումարել է արտահերթ նիստ
Ազգային ժողովի խորհուրդը դեկտեմբերի 27-ին գումարել է արտահերթ նիստ: Այն վարել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակելու մասին հարցը: ԱԺ նախագահը տեղեկացրե...