Տպել
15.12.2023
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է Շիրակի մարզի դպրոցներ
1 / 13

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 15-ին այցելել է Շիրակի մարզի Լանջիկ համայնքի դպրոց եւ Գյումրու համար 19 հիմնական դպրոց: Խորհրդարանի ղեկավարին ուղեկցել են Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, մարզպետարանի ներկայացուցիչներ:

Ամիսներ առաջ Ազգային ժողովի «Բաց դաս» ծրագրի շրջանակում Շիրակի մարզի վերոնշյալ դպրոցների աշակերտների հետ հանդիպմանը խորհրդարանի ղեկավարը խոստացել էր անպայման հյուրընկալվել իրենց դպրոցներում:

Լանջիկ համայնքի դպրոցում ԱԺ նախագահը ծաղիկներ է խոնարհել հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած, դպրոցի շրջանավարտ հայորդիների հիշատակին: Ալեն Սիմոնյանը տնօրենի եւ ուսուցչական կազմի ուղեկցությամբ շրջել է դպրոցում, ծանոթացել շենքային պայմաններին: ՀՀ ԱԺ նախագահին ներկայացվել են ուսումնական հաստատության ձեռքբերումներն ու խնդիրները, որից հետո Ալեն Սիմոնյանը մասնակցել է դպրոցականների կազմակերպած միջոցառմանը:

ԱԺ նախագահն այնուհետեւ եղել է Գյումրու համար 19 հիմնական դպրոցում, ծաղիկներ դրել Վազգեն Սարգսյանի հուշարձանին, ապա հայրենիքի պաշտպանության համար նահատակված շրջանավարտի հիշատակին: Խորհրդարանի ղեկավարը շրջել է դպրոցում, եղել նաեւ նախակրթարանում: Ալեն Սիմոնյանը ջերմ զրուցել է ուսուցիչների եւ աշակերտների հետ, որոնք կարեւորել են Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավարի այցն իրենց դպրոց, նշել, որ դա եւս մեկ ապացույցն է այն փաստի, որ կրթական համակարգի խնդիրները մշտապես պետական հոգածության ներքո են:

Ալեն Սիմոնյանը երկու դպրոցներին էլ շուրջ 70 գեղարվեստական գիրք եւ անհրաժեշտ ժամանակակից տեխնիկա է նվիրել: Մանկավարժները համոզմունք են հայտնել, որ գրադարանային ֆոնդի համալրումն անչափ կարեւոր է դպրոցականների կրթադաստիարակչական գործընթացի արդյունավետ կազմակերպման համար:


15.12.2023
Հակոբ Արշակյանն ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 15-ին ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնի գլխավորած պատվիրակությանը: «Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը Հայաստանի կարեւոր գործընկերներից մեկն է: Հայաստանի եւ Չինաստանի միջեւ պատմական բարեկամությունը եւ պետությունների միջեւ ջ...

15.12.2023
Քննարկում թափառող կենդանիներին վերաբերող հիմնախնդրի շուրջ
Քննարկման նպատակը թափառող կենդանիների, հատկապես` շներին վերաբերող հիմնախնդրին համակողմանի եւ վերջնական լուծում տալն է: Առողջապահական ու սանիտարահիգիենիկ խնդրից բացի, թափառող կենդանիների հարցն արդեն դժբախտաբար հանրային անվտանգության սպառնալիք է դարձել` հանգեցնելով մարդկային մահերի ու ֆիզիկական վնասվա...