Տպել
13.12.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է մեր երկրում Կանադայի դեսպանին
1 / 4

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին:

Շնորհավորելով դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Ալեն Սիմոնյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանում Կանադայի դեսպանության բացումը եւ Էնդրյու Թըրների նշանակումը որպես առաջին ռեզիդենտ դեսպան նոր խթան կհանդիսանան երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում:

Անդրադարձ է եղել միջխորհրդարանական երկխոսության ու խորհրդարանական դիվանագիտության զարգացմանը, այս համատեքստում ընդգծվել է երկու խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի դերը: Երկկողմ կապերի ամրապնդման գործում Ալեն Սիմոնյանը կարեւորել է Կանադայի հայ համայնքի զգալի դերակատարությունը:

Անդրադառնալով տարածաշրջանային մարտահրավերներին՝ ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է. «Մենք հասկանում ենք, որ մեր անվտանգության առանցքային համակարգը ժողովրդավարությունն է: Լիահույս ենք, որ միջազգային գործընկերները կաջակցեն ժողովրդավար Հայաստանին տարածաշրջանում երկարատեւ խաղաղություն հաստատելու գործում»: Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարը դեսպանին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը, անդրադարձել Ադրբեջանում գտնվող գերիների անհապաղ վերադարձին: Ալեն Սիմոնյանի խոսքով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գերիների փոխանակման շուրջ պայմանավորվածության իրականացումից հետո անգամ այդ երկրում դեռեւս հայ գերիներ կմնան:

Դեսպանը հետագա համագործակցության պատրաստակամություն է հայտնել, նշել, որ Կանադան աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը եւ ժողովրդավարությանը: Նրա խոսքով Կանադայի արտգործնախարարի այցը Հայաստան եւ դեսպանության բացումը Հայաստանի ժողովրդավարությանն աջակցելու եւս մեկ ապացույց են:


13.12.2023
Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում Թագուհի Թովմասյանն անդրադարձել է մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերի
Աշխարհը դեկտեմբերի 10-ը նշում է որպես Մարդու իրավունքների միջազգային օր: Մի նկատառում, բոլոր երկրներում կարող են ոտնահարվել մարդու իրավունքները, սակայն շատ կարեւոր է, թե պետությունն ինչ կամք է ցուցաբերում պայքարելու մարդու իրավունքների խախտումների դեմ: Այստեղ մենք ունենք լուրջ խնդիրներ: Դեկտեմբերի 1...

13.12.2023
Հայաստան-ԵՄ հարաբերություններում Էստոնիան մեր կարեւոր գործընկերներից է. Ալեն Սիմոնյանը՝ Էստոնիայի ԱԳ նախարարին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնային: ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ երկու երկրների միջեւ վերջին շրջանում ակտիվացած փոխայցերը խթան կհանդիսանան համագործակցության առկա ներուժը լավագույնս իրացնելու համար: Այս համատեքստում անդրա...

13.12.2023
Հայկական կողմը միշտ պատրաստ է բանակցությունների, սակայն վերջին ամիսներին տեսնում ենք, որ Ադրբեջանը խուսափում է եւ չի մասնակցում դրանց. Սարգիս Խանդանյան
Վաշինգտոնում մի քանի փուլով տեղի են ունեցել արտգործնախարարների, իսկ Բրյուսելում՝ երկրների ղեկավարների մակարդակով բանակցություններ, որոնց ընթացքում համաձայնեցվել են սկզբունքային հարցերն ակնկալվելիք Խաղաղության համաձայնագրի շուրջ: Եվ շատ կարեւոր է, որ այս գործընթացը շարունակվի եւ բանակցությունները կրկ...

13.12.2023
Ադրբեջանի հռետորաբանությունը չի փոխվել. նրանց գործողությունները ՀՀ տարածքում, առավել եւս ՝ ԼՂ-ում չեն փոխվել. Սեյրան Օհանյան
Դեկտեմբերի 13-ի խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, ներկայացնելով իր դիտարկումը Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ, փաստել է, որ ամբողջ աշխարհը պետք է իմանա Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործ քաղաքականության շարունակման պատճառով 2022 թվա...