Տպել
25.08.2006
ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի ցավակցական հեռագիրը

ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ցավակցական հեռագիր է հղել նշանավոր բանաստեղծուհի, պետական մրցանակների դափնեկիր Սիլվա Կապուտիկյանի մահվան կապակցությամբ, որտեղ ասվում է.

«Խորագույն ցավով տեղեկացա  Սիլվա Կապուտիկյանի մահվան մասին:

Հայ գրականության ասպարեզում մեծ է Սիլվա Կապուտիկյանի ներդրումը. նրա պոեզիան, արձակն ուհրապարակախոսական երկերը դարձել են հայ գրականության անբաժանելի էջեր: Բանաստեղծի կորուստը միշտ էլ ժողովրդի կորուստն է. վստահ եմ, որ նրա մահը սգում են ոչ միայն նրա պոեզիայի գիտակները, այլեւ մեր ողջ ժողովուրդը:

Իմ անկեղծ վշտակցությունն եմ հայտնում Սիլվա Կապուտիկյանի հարազատներին ու մտերիմներին»: