Նախագծով առաջարկվում է նախատեսել քրեական պատասխանատվություն պաշտոնատար անձի կողմից Լեռնային Ղարաբաղը երրորդ այլ հանրապետության կազմում ընդունելու կամ ճանաչելու եւ Հայոց ցեղասպանությունը ժխտելու վերաբերյալ ցանկացած արարքի համար՝ անկախ դրսեւորման եղանակներից՝ սահմանելով ազատազրկում տասից տասնհինգ տարի ժամկետով. այս մասին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ դեկտեմբերի 4-ի արտահերթ նիստի ընթացքում ասել է «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչ Արամ Պետրոսյանը՝ հանձնաժողովականներին ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Զեկուցողի խոսքով նախաձեռնությունը կազմվել է 66.000 ՀՀ քաղաքացիների ստորագրության արդյունքում: Նա տեղեկացրել է, որ քննարկումներ կազմակերպելու նպատակով անձնական նամակով դիմել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 40 պատգամավորի. հետաքրքրվածությունը 10 տոկոսից ցածր է եղել:
Պատգամավորների հարցերը վերաբերել են նախկին իշխանությունների ժամանակ Լեռնային Ղարաբաղի անկախությունը չճանաչելու պատճառներին, Ալմաթիի հռչակագրին, ՌԴ ԱԳՆ՝ ԼՂ մասով հայտարարություններին, իրավական որոշակիությանը եւ այլ թեմաների:
Հարակից զեկուցող Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ նախագծի երկրորդ մասում առկա է հնացած նորմ: Հաշվի առնելով այդ եւ այն հանգամանքը, որ 400.1 հոդվածն իրավական որոշակիությունից զուրկ է՝ հանձնաժողովի նախագահը կոչ է արել դեմ քվեարկել նախագծին:
Կառավարության եզրակացությունը ներկայացրել է Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը: Փոխնախարարի խոսքով նախագծում իրավական որոշակիության խնդիրներ կան: Անդրադառնալով առաջարկվող նախագծի երկրորդ հատվածին՝ Արա Մկրտչյանը տեղեկացրել է, որ նույն արարքի համար արդեն իսկ սահմանված է քրեական պատասխանատվություն:
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն առաջարկել է հստակ ամրագրել եւ նշել արարքի դրսեւորման ձեւերը, ինչպես նաեւ առավել որոշակի դարձնել արարքի կատարման սուբյեկտ հանդիսացող անձանց շրջանակը: «Առաջարկվող կարգավորման ընդունման պարագայում առավել երաշխավորված կլինի ու կհստակեցվի Սահմանադրությամբ նախատեսված իրավական որոշակիության սկզբունքը, որը, հատկապես, կարեւորվում է անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկելիս: Բացի այդ՝ առաջարկով նախատեսվում է կոնկրետացնել արգելված արարքը կատարելու սուբյեկտ հանդիսացող անձանց շրջանակը»,- ասել է Արծվիկ Մինասյանը: Նշվել է, որ գրավոր առաջարկն ուղարկվել է հանձնաժողովի անդամների պաշտոնական էլեկտրոնային հասցեներին:
Վլադիմիր Վարդանյանը նկատել է, որ առաջարկին բացասական եզրակացություն տալուց հետո նախագծի քննարկումը չի կարող հետաձգվել լրամշակման նպատակով: Պատգամավորը հայտնել է, որ դա հնարավոր էր անել մինչեւ քննարկումը սկսելը: Հանձնաժողովի նախագահը առաջարկել է գործընկերներին բացասական եզրակացություն տալ նախագծին:
Հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել Արծվիկ Մինասյանի առաջարկին:
Քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչ Արամ Պետրոսյանն էլ իր հերթին առաջարկել է հանձնաժողովին հետաձգել նախագծի քննարկումը՝ հաշվի առնելով հանձնաժողովի նիստում հնչած առաջարկները:
Նիստի ընթացքում արձանագրվել է, որ առանց ընդունված առաջարկի օրենքի նախագիծը լրամշակման նպատակով հետաձգվել չի կարող:
Արծվիկ Մինասյանը տեղեկացրել է, որ նախագծին բացասական եզրակացություն տալու դեպքում խմբակցությունը դեկտեմբերի 5-ին կայանալիք ԱԺ հերթական նիստի ընթացքում հատուկ կարծիք կներկայացնի: Հատուկ կարծիքին միանալու են նաեւ նույն խմբակցության պատգամավորներ Գեղամ Նազարյանը եւ Մհեր Սահակյանը:
Հանձնաժողովը 3 կողմ եւ 7 դեմ ձայների հարաբերակցությամբ բացասական եզրակացության է արժանացրել Քաղաքացիական նախաձեռնության կողմից «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագիծը:
36 հարց` դեկտեմբերի 5-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում
Հայաստանի Ազգային ժողովի խորհուրդը դեկտեմբերի 4-ին գումարել է նիստ: Այն վարել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ դեկտեմբերի 5-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: ...
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի դահլիճների պաշտոնական բացման արարողությունը
Ազգային ժողովի աշխատանքներն առավել հարմար եւ տեխնիկապես հագեցած դարձնելը մշտապես գերազանցում է սպասված արդյունքը: Մենք արդեն իսկ նման փորձ ունենք, երբ ձեզ հետ համագործակցության արդյունքում նոր շունչ ենք հաղորդել մեր ամենօրյա աշխատանքին եւ լրացուցիչ հետաքրքրություն ստեղծել Ազգային ժողովի հանդեպ: Ասել...
Առաջարկվում է սահմանել իրավական հիմք՝ քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման հարաբերությունները կարգավորելու նպատակով
Առաջարկվում է սահմանել իրավական հիմք՝ քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման հարաբերությունները կարգավորելու նպատակով, որպեսզի հնարավոր լինի Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2006 թվականի մարտի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթ...
Նախաձեռնությամբ տուգանքի չափը նվազեցնելու համար քաղաքացին այլեւս պարտավոր չի լինի ԱՊՊԱ պայմանագիրը ներկայացնել Ոստիկանություն
Գործող կարգավորմամբ ՀՀ քաղաքացիներն ԱՊՊԱ պայմանագիր չունենալու պարագայում տուգանվում են 100 հազար դրամով: Սակայն առկա է խրախուսող նորմ, ըստ որի՝ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու հանգամանքն արձանագրելուց հետո 24 ժամվա ընթացքում ԱՊՊԱ պայմանագիր կնքելու եւ դրա մասին ապացույց Ոստիկանություն ներկայացնելու պարա...
Օրենսդրական նախաձեռնությամբ վերացվում է ՀՀ սահմանադրական դատարանի կողմից փաստված արգելքը, հստակեցվում են մի շարք դրույթներ
««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով, ըստ հիմնական զեկուցող, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի, վերացվում է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում...
«Հայաքվե» նախաձեռնության վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագծի քննարկումը հետաձգվել է քվեարկության փուլում լրամշակման նպատակով
Ազգային ժողովի հայտարարության նախագիծը, որը մշակել եւ շրջանառության մեջ է դրել ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը` համաձայնեցված ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հետ, վերաբերում է «Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության առաջադրած օրակարգային հարցին: Առաջին անգամ հաջողված նախադեպ ունենք, երբ ք...
Նախաձեռնությամբ փորձ է արվում կարգավորել պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին առնչվող խնդիրները
Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել, որ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա են նաեւ 27 տարին լրանալուց հետո օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած եւ մինչեւ ՀՀ քաղաքացիություն ստանալը 12 ամսից պակաս ժամկետով որեւէ պետության զինված ուժ...
Օրենսդրական նախաձեռնություն՝ ուղղված զենքի եւ ռազմամթերքի շրջանառության կարգավորմանը
2022 թվականի հոկտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել, իսկ 2022 թվականի հոկտեմբերի 26-ին ՀՀ նախագահի կողմից ստորագրվել է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքը, որը պաշտոնապես ուժի մեջ է մտնել 2023 թվականի հունիսի 1-ից եւ իրենից ներկայացնում է հասարակական հարաբերությունների կարգավո...
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է Հայաստանում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին
Մեր երկու երկրները թեւակոխել են հարաբերությունների զարգացման նոր փուլ, եւ վերջին երեք տարիների ընթացքում հայ-իրաքյան հարաբերություններում առանձնահատուկ դինամիկա է նկատվում: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանը` Հայաստանում Իրաքի Հանրապետության դեսպանության գ...
Փոփոխություններ եւ լրացումներ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում
Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ԱԳՆ գործունեության շարունակականության ապահովման, արդյունավետության բարձրացման, Սահմանադրությամբ ամրագրված օրենքները լիազորող նորմերով ապահովվելու, ինչպես նաեւ հանրային ծառայության վերաբերյալ օրենսդրությանը ներդաշնակեցնելու անհրաժեշտությամբ. ասել է ...
Գործադիրն առաջարկում է տարանջատել ֆինանսական ակտիվի կառավարումը նյութական ակտիվի կառավարումից
Թանկարժեք մետաղների եւ քարերի պահուստի երկու տեսակ կա` պետական եւ ազգային: Գործադիրի առաջարկով Ֆինանսների նախարարությունը դադարելու է պետական պահուստի կառավարմամբ զբաղվել, եւ այդ գործառույթը փոխանցվելու է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը: Վերջինս հետագայում պետք է մշակի համ...
Հանցագործությունների ռեցիդիվի համար նշանակվող պատժատեսակները կհստակեցվեն, գործնականում առաջացող խնդիրները կլուծվեն. Արա Մկրտչյան
Մեկ տարուց ավելի է, ինչ ՀՀ-ում ուժի մեջ են մտել նոր Քրեական եւ Քրեական դատավարության օրենսգրքերը: Օրենսգրքերի կիրառության արդյունքում ի հայտ են եկել մի շարք գործնական խնդիրներ, որոնք ընդունելու ժամանակ դեռեւս նկատելի չեն եղել: Ուստի Արդարադատության նախարարությունը վեր հանված խնդիրների ու առաջարկների...
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...