Տպել
28.11.2023
Խորհրդարանում հյուրընկալվել են Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի անդամները
1 / 11

Ողջունում եմ ձեզ Հայաստանի Ազգային ժողովում: Ուրախ եմ, որ եկել եք Հայաստան: Նման հանդիպումները նպաստում են զարգացնելու երկկողմ հարաբերությունները, հնարավորություն ընձեռում քննարկելու տարածաշրջանային հարցեր. ասել է ՀՀ ԱԺ Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը նոյեմբերի 28-ին Լիտվայի խորհրդարանի Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ հանդիպմանը:

Նշենք, որ Արսեն Թորոսյանի հրավերով եռօրյա այցով Հայաստան է ժամանել Լիտվայի խորհրդարանի Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռայմունդաս Լոպատայի գլխավորած պատվիրակությունը:

Արսեն Թորոսյանը հյուրերին ներկայացրել է տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը, խոսել սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած լայնածավալ ռազմական հարձակումից եւ դրա հետեւանքով ԼՂ լիակատար էթնիկ զտումից:

Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավարը կարեւորել է Հայաստանում Եվրոպական միության մշտադիտարկման առաքելության դերակատարությունը:

Բարեկամական խմբի անդամ Անուշ Քլոյանն ընդգծել է, որ Հայաստանը ջատագովն է տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հաստատման եւ այդ ուղղությամբ քայլեր է ձեռնարկում: Պատգամավորի խոսքով Ադրբեջանի նախագահի հայտարարությունները վկայում են այն մասին, որ վերջինս չի ձգտում խաղաղության, քանի որ ունի ծավալապաշտական նկրտումներ:

Հայ խորհրդարանականները լիտվացի գործընկերներին ներկայացրել են ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի հիմքում դրված է տարածաշրջանում կապուղիների արդյունավետ ապաշրջափակման տեսլականը:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...