Նախագծի ընդունումը պայմանավորված է «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքով սահմանված ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարին եւ ներքին աուդիտորներին ներկայացվող պահանջները հստակեցնելու անհրաժեշտությամբ: Այս մասին ասել է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 16-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Ներքին աուդիտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Ըստ նրա՝ միաժամանակ, ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի նշանակման գործընթացն ավելի արդյունավետ, ճկուն ու նպատակամետ դարձնելու նպատակով օրինագծով նաեւ նախատեսվում է ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի նշանակման սահմանափակումների մասով սահմանել որոշակի բացառություններ:
Նշվել է նաեւ, որ առաջարկվում է պետական մարմիններում եւ տեղական ինքնակառավարման մարմիններում ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարին եւ ներքին աուդիտորներին համարել հանրային ծառայողներ, իսկ ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավար նշանակել այն անձանց, որոնք պաշտոնի նշանակմանը նախորդող երկու տարվա ընթացքում կազմակերպությունում կամ կազմակերպության համակարգում զբաղեցրել են կառուցվածքային, այդ թվում՝ ինքնուրույն ստորաբաժանման ղեկավար պաշտոններ:
Հանձնաժողովականները բարձրաձայնել են մի շարք խնդիրներ՝ կապված ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի նշանակման հետ: ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանն առաջարկել է հարցի քննարկումը հետաձգել մինչեւ երկու ամիս ժամկետով՝ այդ ընթացքում համակողմանի ծանոթանալու եւ քննարկելու օրինագծի խնդրահարույց դրույթներին: Հիմնական զեկուցողն ընդունել է առաջարկը:
Օրենսդրական նախաձեռնությամբ փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարն առավել արդյունավետ կդառնա
Նոտարների եւ ՀՀ կադաստրի կոմիտեի համար, օրենքով նախատեսված դեպքերում նվիրատվությունների մասով, ՀՀ կենտրոնական բանկին` լիազոր մարմնին հաշվետվություններ ներկայացնելու պարտականություն է առաջարկվում սահմանել: ««Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություն եւ լրա...
Օրենսդրական նախաձեռնությամբ կսեղմվի խաղամոլության դեմ պայքարի օղակը
Առաջարկվում է կարգավորել խաղային հաշիվներին գումարների մուտքագրման հետ կապված հարաբերությունները: Սահմանվում է, որ ինտերնետ շահումով խաղերի դեպքում հատուկ խաղային հաշիվը կարող է համալրվել բացառապես տվյալ խաղացողին պատկանող բանկային (այդ թվում՝ քարտային) հաշիվների միջոցով: Արգելվում է տոտալիզատորի մա...
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...