Տպել
28.09.2023
Ֆրանսիան հայ ժողովրդի եւ Հայաստանի իրական դաշնակիցն է. Ալեն Սիմոնյանը՝ Ֆրանսիայի ԱԺ նախագահին
1 / 4

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 28-ին Դուբլինում հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեին: Շնորհակալություն հայտնելով հանդիպման նախաձեռնության համար՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության եւ ագրեսիայի հարցում փաստացի իրականացել են ամենահոռետեսական կանխատեսումները:

Կողմերը քննարկել են ԼՂ-ի հայերի հայրենազրկման հետեւանքով առաջացած խնդիրները: Մտքեր են փոխանակվել Ադրբեջանի դեմ միջազգային պատժամիջոցների կիրառման անհրաժեշտության մասին: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ Ֆրանսիան հայ ժողովրդի եւ Հայաստանի իրական դաշնակիցն է ու համոզմունք հայտնել Հայաստանի անվտանգության ապահովման ուղղությամբ Ֆրանսիայի ջանքերի շարունակականության վերաբերյալ: Նա նշել է՝ ակնկալում է, որ Ֆրանսիայի Ազգային ժողովը եւ Սենատն իրենց վերաբերմունքը կարտահայտեն տեղի ունեցած եւ ընթացող ողբերգական իրադարձությունների վերաբերյալ: Ֆրանսիացի գործընկերն իր աջակցությունն ու զորակցությունն է հայտնել ԼՂ ժողովրդին եւ նշել, որ կներդնի բոլոր ջանքերն իրավիճակի կայունացման հարցում: Կողմերն անդրադարձել են տարածաշրջանում տիրող անհանգստություններին, որոնց անմիջական կրողն է նաեւ Հայաստանը:

Մտքեր են փոխանակվել միջազգային հանրության կողմից ադրբեջանական քաղաքականության դատապարտման անհրաժեշտության շուրջ: Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի կողմից Ֆրանսիայի խորհրդարանում հնչեցրած՝ Սյունիքում հյուպատոսություն բացելու հայտարարության համար:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...