Տպել
02.09.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը ԼՂ անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ
1 / 1

Սիրելի՛  հայրենակիցներ, 32 տարի է անցել Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրի ընդունումից:

Հռչակագիրն այդ տարիներին արյունաքամ եղած Լեռնային Ղարաբաղի հայության փրկօղակը դարձավ: Ցավոք, մեր հայրենակիցների հանդեպ չեն դադարում Ադրբեջանի սպառնալիքները, շրջափակումն անդառնալի հետեւանքներ է թողնում նրանց կենսակերպի վրա: 120 հազար հայ յուրաքանչյուր օր արթնանում է անորոշության, սպասման եւ սպառնալիքի ներքո: Քաղաքակիրթ աշխարհի հայացքն անգամ չի սաստում ադրբեջանական նկրտումները, եւ միջազգային բարձր ատյանի որոշումը չի կատարվում:

Մենք շարունակում ենք ԼՂ հայության անվտանգության եւ իրավունքների պաշտպանության խնդիրների մասին խոսել` ակնկալելով մեր միջազգային գործընկերների ամուր աջակցությունը:

Փա՛ռք ԼՂ անկախության համար անձնվիրաբար զոհված բոլոր քաջերին, ամուր կամք եւ տոկունություն իրենց հայրենիքում ապրող մեր հայրենակիցներին:
 


02.09.2023
Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության ժամանակացույց
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյան - 11.09.2023 - 14:00-16:00, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյան - 15.09.2023 - 14:00-16:00:   1. Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով - 05.09.2023 -10:00-12:00, 2. Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով - 06.09.2023 - 15:00-17:00, 3. Տնտեսա...