Տպել
22.08.2023
Հայաստանի եւ Բելգիայի խորհրդարանների համագործակցությունն առանցքային է երկու երկրների համար
1 / 4

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 22-ին ընդունել է Բելգիայի արտաքին գործերի, եվրոպական հարցերի եւ արտաքին առեւտրի, դաշնային մշակութային հաստատությունների նախարար Հաջա Լահբիբի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանի եւ Բելգիայի խորհրդարանների ակտիվ համագործակցությունն առանցքային գործիք է երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման համար: Նա ամուր գործընկերության փաստ է համարել նաեւ Երեւանում ռեզիդենտ դեսպանություն բացելու Բելգիայի կառավարության որոշումը: Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի եւ Բելգիայի միջեւ արդյունավետ եւ կառուցողական երկխոսության երկկողմ ու բազմակողմ բեւեռները՝ ընդգծելով հատկապես Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակը:

Հանդիպման առանցքում է եղել Լաչինի միջանցքի ճգնաժամի հետեւանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած օրհասական իրավիճակը: Զրուցակիցները համակարծիք են եղել Լաչինի միջանցքի շուտափույթ բացման հարցում: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ բելգիացի գործընկերներից գործուն քայլեր է ակնկալում Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության հարցում: Նա կարեւորել է Բաքու-Ստեփանակերտ երկխոսության հարցում միջազգային մեխանիզմների ներգրավման անհրաժեշտությունը եւ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորության ակտիվ քննարկումները:


22.08.2023
ԵՄ-ի հետ համագործակցությունն այսօր ամենաբարձր մակարդակի վրա է. Արման Եղոյանը հանդիպել է Հայաստանում անցկացվող երկշաբաթյա դասընթացի մասնակիցներին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն օգոստոսի 22-ին խորհրդարանում հանդիպել է Եվրասիա միջազգային համալսարանի կողմից կազմակերպված, ԵՄ-ի եւ DAAD-ի` Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության համաֆինանսավորմամբ իրականացվող Ժան Մոնե «Միջազգային եւ ԵՄ իրավունքի ե...