Տպել
16.08.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: ՀՀ ԱԺ նախագահը ցավակցական խոսքեր է փոխանցել նախօրեին Մախաչկալայի բենզալցակայանի պայթյունի պատճառով զոհվածների ընտանիքներին, հարազատներին եւ արագ ապաքինում մաղթել տուժածներին:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Լաչինի միջանցքի ճգնաժամի հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար աղետի մանրամասները, ինչպես նաեւ անդրադարձ է եղել ադրբեջանական պատանդառության մեջ գտնվող ռազմագերիների հայրենադարձմանը: