Տպել
10.08.2023
ԱԺ նախագահի հայտարարությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թեւանյանի հրաժարականի դիմումի մասին
1 / 1

  
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը 2023 թվականի օգոստոսի 10-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո` մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- ասված է  ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանի ստորագրած հայտարարության մեջ:
 
 
 


10.08.2023
Վլադիմիր Վարդանյանը հանդիպել է հայ եւ գերմանացի ուսանողների հետ
Հայ-ռուսական համալսարանի եւ Բեռլինի Հումբոլդտի անվան համալսարանի  կողմից կազմակերպված ամենամյա «Network East-West» ծրագրի շրջանակում օգոստոսի 10-ին ճանաչողական այցով Ազգային ժողով են այցելել հայ եւ գերմանացի ուսանողներ: Խորհրդարանում նրանց հետ հանդիպել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հ...

10.08.2023
Վլադիմիր Վարդանյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն օգոստոսի 10-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձ...