Ազգային ժողովը հուլիսի 11-ին գումարված արտահերթ նստաշրջանում քննարկել է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին» ԱԺ որոշման նախագիծը, որի հեղինակը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն է:
Զեկուցող Հովիկ Աղազարյանի տեղեկացմամբ Թագուհի Թովմասյանն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվել է 12.08.2021 թվականին: Նա ԱԺ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր է:
Հովիկ Աղազարյանը ներկայացրել է նախագիծը ներկայացնելու պատճառներն ու հանգամանքները: Նշվել է, որ Թագուհի Թովմասյանը 8-րդ գումարման Ազգային ժողովի գործունեության ընթացքում կայացած ԱԺ խորհրդի 46 նիստերից մասնակցել է ընդամենը 8-ին՝ այդպիսով չկատարելով հանձնաժողովի նախագահի իր պարտականությունները, ինչը սահմանված է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով:
««Համաձայն Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածի՝ ԱԺ խորհուրդն ԱԺ մարմիններից մեկն է: Չմասնակցելով ԱԺ խորհրդի աշխատանքներին՝ Թագուհի Թովմասյանը չի կատարել նաեւ ԱԺ խորհրդի հետ հանձնաժողովի աշխատանքների համակարգման իր գործընթացը: Այսպիսով, Թագուհի Թովմասյանը, չկատարելով օրենքով սահմանված իր պարտականությունները, հետեւողականորեն չմասնակցելով ԱԺ խորհրդի նիստերին, խոչընդոտել է հանձնաժողովի լիարժեք եւ բնականոն գործունեությանը, խաթարել հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությունը՝ զրկելով հանձնաժողովին օրենքով իրեն վերապահված իրավունքների լիարժեք իրացումից»,- ասել է նա:
Նշվել է, որ Թագուհի Թովմասյանը, լինելով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, որի գործունեության առանցքը մարդու իրավունքների պաշտպանությունն է, տարբեր իրավիճակներում, այդ թվում՝ իր նախագահությամբ ընթացող հանձնաժողովի նիստերի ընթացքում, ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիների արժանապատվության վիրավորման եւ ատելության խոսքի նկատմամբ ցուցաբերել է անտարբեր վերաբերմունք՝ իր անգործունեությամբ նպաստելով դրանց կրկնությանը:
Հովիկ Աղազարյանը վստահեցրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նպատակ չունի իր կողմից առաջադրելու հանձնաժողովի նախագահ, եթե ԱԺ-ն ընդունի ԱԺ որոշման նախագիծը: «Ըստ քվոտայի՝ այդ տեղը պատկանում է մեր ընդդիմադիր խմբակցություններին, եւ, հետեւաբար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պատրաստակամ է դիտարկելու ընդդիմադիր խմբակցությունների կողմից առաջադրված ցանկացած թեկնածություն»:
ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել հարցի քննարկմանը:
Հարցի առնչությամբ զեկուցողին հարցեր չեն տրվել, ելույթներ նույնպես չեն եղել:
Գաղտնի քվեարկությանն ԱԺ 107 պատգամավորից մասնակցել է 64-ը: Անվավեր է համարվել 1 քվեաթերթիկ: Կողմ է քվեարկել 62 պատգամավոր, դեմ՝ 1: Որոշումն ընդունվել է:
Ֆրանսիան իր քաղաքական բազմազանությամբ հանդերձ միակամ եւ միակարծիք է բարեկամ Հայաստանին աջակցելու հարցում. Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը` Ալեն Սիմոնյանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի հետ համատեղ աշխատանքային քննարկում է իրականացրել, որը նախագահել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազը: ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամ...
Ձեր երկրին եւ արցախահայությանը վերաբերող բաց նամակի առաջին ստորագրողներից եմ. Ֆրանսիայի Սենատի նախագահը` Ալեն Սիմոնյանին
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 11-ին հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեին: ՀՀ ԱԺ նախագահը գոհունակություն է հայտնել նորից հանդիպելու հնարավորության եւ ջերմ ընդունելության համար: ՀՀ ԱԺ խոսնակն ընդգծել է...
Հանձնաժողովը քննարկել եւ դրական եզրակացություն է տվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հուլիսի 11-ին գումարել է արտահերթ նիստ: Այն վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը: Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն են տվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների: «Հայաստանի Հանրապետության դրոշ...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքով սահմանված են կանոնավոր ուղեւորափոխադրումների կազմակերպման հիմնական պահանջները, այդ թվում` երթուղու սպասարկումն իրականացնելու համար փոխադրավարձի վերանայման պայմանները: Մարզերի միասնական երթուղային ցանցերի գործարկումից հետո անհրաժեշտություն է առաջանում վերանայե...
Խորհրդարանը քննարկել է երկրորդ ընթերցմամբ ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը
«Զբաղվածության մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է հուլիսի 11-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում: Հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը տեղեկացրել է, որ առաջինից ե...
Օրենսդրական նախաձեռնությամբ որոշակի գործառույթներ կպատվիրակվեն մասնագիտական ասոցիացիաներին
Օրինագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է մասնագիտական ասոցիացիաների մասնակցությունն ու գործունեությունն առողջապահության բնագավառում ապահովելու, գործառույթները կանոնակարգելու, դերակատարումն ամրապնդելու, ինչպես նաեւ ավագ եւ միջին բուժաշխատողների մասնակցությունն առողջապահության բնագավառում որոշումն...
Կառավարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել ՀՀ քրեական օրենսգրքում առաջարկվող լրացումները
Եթե անձն առաջին անգամ է հանցանք կատարել, ապա կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե նրա կատարած արարքը ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք է, եւ նա համագործակցում է քրեական հետապնդման մարմինների հետ, չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը, վնաս պատճառած լինելու դեպքում հատուցել կամ այլ կերպ ...
ԿԳՄՍ նախարարությանը 2024 թ. պետական բյուջեի նախագծով նախնական կհատկացվի շուրջ 334 մլրդ դրամ. Ժաննա Անդրեասյան
«ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական տարբերակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ոլորտների բյուջետային ծրագրերն իրականացնելու համար հաստատված միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսվել է 333 մլրդ 989 մլն դրամ, որը 83 մլրդ 721 մլն դրամով կամ 33.5 տոկոսով ավելի է...
Բարեփոխվում է «Նոտարիատի մասին» օրենքը
Ազգային ժողովը հուլիսի 11-ին գումարված արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը հայտնել է, որ 2001 թվականին ընդունված օրենքի կիրարկման արդյունքում ի...
Առաջարկվող նախագծով Հայաստանում կբարելավվի դեղերի շուկայի գործունեությունը
Առաջարկվող նախագծով Հայաստանում որոշակիորեն կբարելավվի դեղերի շուկայի գործունեությունը, ինչը դեղերի որակի բարձրացմանն ուղղված քայլ է: Այս մասին ասել է Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը: Փոփոխության անհրաժեշտությունը ծագել է այն հանգամանքից հետո, երբ Տեսչական մարմի...
Հայաստանը կարեւորում եւ բարձր է գնահատում բարեկամական ջերմ հարաբերությունները Հնդկաստանի հետ. Հակոբ Արշակյան
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը, բարեկամական խմբի անդամ Ծովինար Վարդանյանը եւ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը հուլիսի 11-ին հանդիպել են Հնդկաստանի Լոք Սաբհայի պատգամավոր, Կալինգայի Արդյունաբերակա...
Նախատեսվում է սահմանել, թե որ դեպքերում պարտադիր չի լինի հյուսվածքաբանական կամ ձեւաբանական հետազոտության ուղարկել մարդու օրգանիզմից հեռացված որեւէ օրգան, հյուսվածք կամ հեղուկ
Այս իմպերատիվ նորմի արդյունքում ունենք մի իրավիճակ, երբ, օրինակ, մարդու հեռացված ատամը պետք է ուղարկվեր ձեւաբանական հետազոտության եւ պահպանվեր երկու տարի ժամկետով: Եվ նման օրինակները բազմաթիվ են: Նախագծով լիազոր մարմնին հնարավորություն ենք տալիս բացառություններ սահմանել, թե որ դեպքերում պարտադիր չի ...
Առաջարկվում է հստակեցնել ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները
Գործադիրն առաջարկում է խստացնել ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները: «ՀՀ դրոշի մասին» եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները ներկայացնելով՝ հիմնական կարգավորումները պարզաբանել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը: Գործող ...
ԱԺ-ն քննարկել է «Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը
««Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է հուլիսի 11-ին ԱԺ արտահերթ նստաշրջանում: Հիմնական զեկուցող, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանի խոսքով նախատեսվում է օրենքում օգտագործվող հասկացությունների եւ այլ դ...
Առաջարկվում է Սեւանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչեւ 240 մլն խորանարդ մետրը
Առաջարկվում է Սեւանա լճից ջրառի՝ 170 մլն խորանարդ մետր չափաքանակն ավելացնել մինչեւ 240 մլն խորանարդ մետր՝ պայմանավորված տարվա եղանակային պայմաններով, ջրավազանների եւ ջրամբարների լցվածությամբ ու գետերի ջրատվության հիմնական ցուցանիշներով: ««Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման...
Նախատեսվում է պատասխանատվություն ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները խախտելու դեպքում
««ՀՀ դրոշի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում նախատեսող օրենքների փաթեթի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հուլիսի 11-ի արտահերթ նիստում: Հիմնական...
Խորհրդարանն արտահերթ նստաշրջան է գումարել
Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ հուլիսի 11-ին գումարվել է ԱԺ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հայտնել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված եւ լիազորությունները մահվան պատճառով վաղաժամկետ դադարած Վիգե...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
ԱԺ մշտական հանձնաժողովներն արտահերթ նիստեր կգումարեն
Հուլիսի 12-ին` ժամը 09:30-ին, 414 սրահում արտահերթ նիստ կգումարի Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը: Հուլիսի 12-ին՝ ժամը 10:00-ին, 314 դահլիճում արտահերթ նիստ կհրավիրի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը: Հուլիսի 12-ին` ժամը 10:00-ին, 114 սրահում ա...