Տպել
23.06.2023
Բրատիսլավայում գտնվող Ազգային ժողովի պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել
1 / 11

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են պատգամավորներ Թագուհի Ղազարյանը եւ Էդուարդ Աղաջանյանը, հունիսի 22-ին հանդիպել է Սլովակիայի Հանրապետության արտաքին գործերի եւ եվրոպական հարցերի նախարար Միրոսլավ Վլաչովսկիին: 
  
Սարգիս Խանդանյանը գոհունակությամբ արձանագրել է, որ վերջին տարիներին ակտիվացել է համագործակցությունը Հայաստանի եւ Սլովակիայի միջեւ: Նա նշել է, որ չնայած համաշխարհային եւ տարածաշրջանային մարտահրավերներին` անչափ կարեւոր է քաղաքական երկխոսության դինամիկայի պահպանումը: Նա բարձր է գնահատել Սլովակիայի աջակցությունը Հայաստանում ԵՄ երկարաժամկետ քաղաքացիական առաքելության տեղակայման հարցում: 
  
Հանձնաժողովի նախագահը, անդրադառնալով նաեւ տարածաշրջանի անվտանգության մարտահրավերներին, ներկայացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող ագրեսիվ քաղաքականության հետեւանքները, Լաչինի միջանցքի արգելափակումը եւ վերջինիս հետեւանքով առաջացած հումանիտար ճգնաժամը` անընդունելի համարելով միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղակայումը: Նա նշել է, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն եւ չնայած բոլոր մարտահրավերներին` ակտիվորեն մասնակցում է բանակցային գործընթացին: 
  
Սլովակիայի արտաքին գործերի եւ եվրոպական հարցերի նախարարը նշել է, որ ուրախ է  երկկողմ համագործակցության հեռանկարները քննարկելու հնարավորության համար եւ հաստատել է Սլովակիայի աջակցությունը` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման, ինչպես նաեւ տարածաշրջանում կայունության եւ վստահության ամրապնդման գործընթացին: 
  
Հայ խորհրդարանականները հանդիպել են նաեւ Սլովակիայի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պետքարտուղար Բրանիսլավ Սուշիլայի հետ: Կարեւորվել է հայ-սլովակական տնտեսական եւ գործարար կապերի ամրապնդումը: Քննարկվել են երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության առկա ծավալների ավելացմանն ու արտահանվող ապրանքների տեսականու ընդլայնմանն ուղղված հեռանկարները: 
  
Այցի ընթացքում ՀՀ ԱԺ պատգամավորները հանդիպումներ են ունեցել արտաքին քաղաքականության հարցերով վերլուծաբան, Սլովակիայի նախկին արտգործնախարար Պավոլ Դեմեշի, ինչպես նաեւ Սլովակիայի Նիտրա քաղաքի Եպիսկոպոս Վիլյամ Յուդակի հետ: ԱԺ պատվիրակությունն այցելել է Սլովակիայի ագրարային համալսարան, «Վոլկսվագեն» ավտոմեքենաների գործարան: 
  
Հանդիպումներին մասնակցել են նաեւ Սլովակիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Պապիկյանը ու պատվո հյուպատոս Բագրատ Հակոբյանը:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...