Տպել
16.06.2023
Արցախցի մեր քույրերի եւ եղբայրների անվտանգության երաշխավորը ռուս խաղաղապահներն են. Հայկ Մամիջանյան
1 / 2

Արցախցի մեր քույրերի եւ եղբայրների անվտանգության երաշխավորը ռուս խաղաղապահներն են: Ես, ինչպես եւ մեր քաղաքացիների մեծ մասը, հարյուր տոկոսով գոհ չենք ռազմավարական դաշնակցից. ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը` հունիսի 16-ի խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ պատասխանելով լրագրողի` Արցախում ռուս խաղաղապահների վերաբերյալ հարցին:

Միջազգային հարթակներում Արցախի հարցով քննարկումների առնչությամբ խմբակցության ղեկավարը նշել է. «Ընդդիմությունը` թե' պետական, թե' միջազգային մակարդակներում մշտապես խոսում է Արցախի ինքնորոշման իրավունքի մասին»: Նա նաեւ հավելել է, որ վերջերս Եվրախորհրդարանի պատգամավորներն են խոսել Արցախի ինքնորոշման իրավունքից:

Վերջին օրերին սահմանային սրացումների` հատկապես Երասխում, հարցի առնչությամբ` նա նշել է. «Միակ բանը, որ կարող եմ ասել, փառք Հայոց բանակին, փառք մեր տղաներին, որոնք ապահովում են մեր անդորրը»: Նա նաեւ քաղաքական գնահատական է բարձրաձայնել:

Հայկ Մամիջանյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե Հայաստանի ԶՈՒ-ի զինանոցում 1980-ական թվականների զենք ու զինտեխնիկա է, նշել է. «Մեր կնքած վարկային պայմանագրերով մինչեւ օրս զենք է մատակարարվում»: Նրա խոսքով «Իսկանդեր» տեսակի հրթիռներ աշխարհում ունեն հատուկենտ երկրներ, բայց երբ ուներ Հայաստանը, չուներ ոչ ոք:

Զինանշանի մասին հարցի առնչությամբ խմբակցության ղեկավարը փաստել է, որ զինանշանը պարունակում է այն ամենը, ինչով մենք հպարտանում ենք:


16.06.2023
Վլադիմիր Վարդանյանը հանդիպել է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի ուսանողների հետ
Եթե մենք չկարողանանք պահպանել Սյունիքի սահմանների անվտանգությունը, չենք կարող պաշտպանել Ղարաբաղը. նշել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ճանաչողական այցով հունիսի 16-ին խորհրդարան այցելած «Հանուն հավասար իրա...

16.06.2023
Մենք բազմիցս հայտարարել ենք` ՀՀ-ն որեւէ միջանցքային տրամաբանությամբ ճանապարհ չի տրամադրելու. Արթուր Հովհաննիսյան
Մենք արդեն ոչ մեկ անգամ արձանագրել ենք, որ Լաչինի միջանցքում կա խնդիր: Այնտեղ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է եւ մեր արտաքին գերատեսչության ներկայացուցիչները մշտական կապի մեջ են ռուս գործընկերների հետ: Այս մասին ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիս...

16.06.2023
Ադրբեջանի վարքագիծն անընդունելի ու մերժելի է. պետք է զսպել այդ երկրի անհագ ցանկությունները. Արծվիկ Մինասյան
2022 թվականի բյուջեն չի ապահովել Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած մարտահրավերների գոնե մասնակի լուծումը: Այս մասին ԱԺ հերթական նիստերին հաջորդող ճեպազրույցների ընթացքում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: Խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն անդրադարձել է բյուջեի կատ...