Տպել
15.06.2023
«ՀՀ 2022 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» հարցի կապակցությամբ իրենց տեսակետներն են հայտնել ԱԺ խմբակցությունները
1 / 2

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի գնահատմամբ, թեեւ ըստ ելույթ ունեցած որոշ գործընկերների` 2022 թվականի բյուջեի կատարողականը հուսադրող է, այնուամենայնիվ այդ տարին անվտանգության առումով եղել է անհաջողությունների տարի: Խմբակցության ղեկավարը կարեւոր է համարել, որ առաջին հերթին  անվտանգ պետք է  լինեն  առաջին գծում գտնվող քաղաքացիները, եւ ոչ թե պետական պաշտոնյաները: Սեյրան Օհանյանը պատասխանել է իշխող խմբակցության գործընկերների հնչեցրած   քննադատություններին` անդրադառնալով նախկին իշխանությունների օրոք բանակաշինության հարցին: Այս համատեքստում ՊՆ նախկին նախարարն ընդգծել է, որ ՀՀ բանակին միշտ աջակցել եւ աջակցելու է:

Խմբակցության ղեկավարը հայտնել է, որ «Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու 2022 թվականի պետական բյուջեի կատարողականին:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն անդրադարձել է ընդդիմադիր գործընկերների, մասնավորապես, Սեյրան Օհանյանի հնչեցրած կարծիքներին` հակադարձելով դրանց եւ նշելով նախկին իշխանությունների սխալները, որոնք հանգեցրին պատերազմի եւ պարտության: Խմբակցության ղեկավարն ընդդիմադիր գործընկերներին հորդորել է վերադառնալ համագործակցային աշխատանքի դաշտ:

Հայկ Կոնջորյանը հայտնել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դրական է գնահատում պետական բյուջեի կատարողականը եւ կողմ է քվեարկելու: ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Կառավարության քաղաքական հենարանն է: Ընտրված լինելով ՀՀ ժողովրդի կողմից` մեր խմբակցությունը շարունակելու է ժողովրդավարության այս միջնաբերդում կատարել այն առաքելությունը, որը մեզ վրա դրել է ՀՀ քաղաքացին»,- ամփոփելով ելույթը` ասել է խմբակցության ղեկավարը:
 


15.06.2024
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հունիսի 15-ին մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին: Նիստի սկզբում հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը հանդես է եկել տարեկան զեկույցով՝ ներկայացնե...