Տպել
02.06.2023
Քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակազմի 2022 թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությունը
1 / 14

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակազմը 2022 թվականին իրականացրել է մեկ ծրագիր եւ երեք միջոցառում: 2022 թվականի բյուջեով նախատեսված է եղել 542 մլն դրամ, տարեկան ճշտված պլանով տրամադրված գումարը նվազել եւ կազմել է 534 մլն դրամ: Փաստացի իրականացվել է 525 մլն դրամի ծախս, ինչը տարեկան ճշտված պլանի նկատմամբ կազմում է 98,2 տոկոս: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 2-ին քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակազմի 2022 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ներկայացնելով մանրամասներ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության ծառայությունների տրամադրման միջոցառումից, անդրադարձել է ստացված դիմում բողոքներին:

Նա կարեւորել է Երեխաների եւ երիտասարդների պաշտպանության բարելավման եւ մասնակցության խթանման դրամաշնորհային ծրագիրը, նշելով, որ ՄԻՊ-ի առաջնահերթություններից է երեխաների իրավունքների պաշտպանության հարցը: Ծրագրի շրջանակում վերապատրաստվել են ՄԻՊ գրասենյակի աշխատակազմի աշխատակիցներ՝ երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցերով, մշակվել են բուլինգի հիմնախնդրի մոնիտորինգային գործիքներ, ինչը պաշտպանի գրասենյակի առաջնահերթություններից է: Մշակվել են նաեւ երեխաների կողմից ՄԻՊ-ին դիմելու մատչելի, վստահելի մեխանիզմներ:

2022 թվականին ՄԻՊ-ը թեժ գծով շարունակել է ստանալ մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի տարատեսակ հարցեր: Ըստ բանախոսի՝ շատ դեպքերում աշխատակազմն իր նախաձեռնությամբ է կապ հաստատում եւ տրամադրում խորհրդատվություն:

Անահիտ Մանասյանը, պատասխանելով պատգամավորների հարցերին, ներկայացրել է պարզաբանումներ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության, սահմանամերձ շրջաններում արձանագրված խնդիրների, Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար խնդիրների միջազգայնացման վերաբերյալ:

Պատգամավոր Միքայել Թումասյանը հետաքրքրվել է, թե ինչ քայլեր է անում ՄԻՊ-ն անչափահաս, մանկահասակ երեխաների մուրացկանությամբ զբաղվելու հարցը վերացնելու ուղղությամբ: Պաշտպանը նշել է, որ երեխաների հարցը կառույցի ամենօրյա ուշադրության կենտրոնում է: Ըստ նրա՝ խնդիրը համակարգային է, եւ անհրաժեշտ է բոլոր իրավասու մարմինների համագործակցությունը? էական արդյունքներ գրանցելու համար:

Պատգամավոր Դավիթ Առուշանյանը, նշելով, որ ՄԻՊ-ը Գյումրիում հանդիպել է գերիների հարազատների հետ, հետաքրքրվել է, թե այս հարցով ինչ աշխատանքներ են կատարվել միջազգային համապատասխան կառույցների հետ: Անահիտ Մանասյանը նշել է, որ գերիների հարազատների հետ հանդիպման շրջանակում բազմաթիվ խնդիրներ են բարձրաձայնվել: Բարձրացված խնդիրների մի մասի վերաբերյալ նամակներ են հղվել մի շարք միջազգային կառույցների:


15.05.2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Տիրանայում մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին
Մայիսի 13-15-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստը: Աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ...

15.05.2024
ԱԺ պատգամավորներն այցելել են Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղ
Խմելու ջրի բացակայությանը, գազաֆիկացմանը, գյուղական ճանապարհների վիճակին վերաբերող եւ այլ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյան...