Տպել
23.05.2023
Մանրամասն կսահմանվեն ՀՀ-ում բույսերի սորտերի ստեղծման, օգտագործման, պահպանության, բուծողի իրավունքին առնչվող հարաբերությունները
1 / 2

Նախաձեռնության նպատակն է առավել ճշգրիտ, մանրամասն եւ Բույսերի նոր սորտերի պաշտպանության միջազգային կոնվենցիայի պահանջներին համապատասխան սահմանել ՀՀ-ում բույսերի սորտերի  ստեղծման, օգտագործման, պահպանության, բուծողի իրավունքի, անվավեր ճանաչման եւ արտոնագրի տրամադրման կամ այդ իրավունքի դադարեցման հետ կապված հարաբերությունները: Այս մասին բարձրաձայնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ մայիսի 23-ի ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Բույսերի սորտերի պահպանության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները:

Նախարարի խոսքով Հայաստանում բույսերի նոր սորտերի բուծողների իրավունքների պահպանությունը պատշաճ չի իրականացվում եւ արտադրական նպատակներով առանց բուծողի թույլտվության բազմացվում են այլ երկրներից ներմուծված սորտեր: Արդյունքում, վստահության բացակայությամբ պայմանավորված՝ մեր երկրում բուսաբուծության ոլորտի տնտեսավարողների համար մեծ պահանջարկ ունեցող մրցունակ սորտերի ձեռքբերումը հասանելի չի լինում, սելեկցիոն գործունեությունը գրավիչ չէ:  Նշվել է, որ սերմնարտադրությամբ եւ տնկարանային արտադրությամբ զբաղվող օտարերկրյա ընկերությունների համար խոչընդոտներ են ստեղծվում ՀՀ-ում արտադրություն հիմնելու հարցում:

Ըստ զեկուցողի՝ նախաձեռնության ընդունումը կնպաստի վերոնշյալ խնդիրների լուծման նպատակով ապահովել հստակ սահմանված իրավական կարգավորումներ: «Նախաձեռնությամբ այլ երկրների բուծողների իրավունքների պահպանության երաշխիքի առկայությունը հնարավորություն կտա օտարերկրյա բուծողների կողմից ստեղծված մրցունակ սորտերը ներդնել հանրապետությունում՝ բարձրացնելով արտադրողականությունը»,- ընդգծել է նախարարը եւ հավելել, որ բույսերի նոր սորտերի իրավական պահպանության շնորհիվ Հայաստանում բուծողի գիտական-սելեկցիոն գործունեությունը կդառնա շահութաբեր, եւ նոր հնարավորություններ կստեղծվեն սելեկցիայի եւ սերմնաբուծության զարգացման համար:

Հարակից զեկուցող, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արեն Մկրտչյանը ներկայացրել է նախագծի վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը: Պատգամավորի խոսքով կարգավորումներն ընդունելուց հետո պետք է իրականացվի համապատասխան վարչարարություն, այլապես դրանք գործնականում դառնում են անիմաստ: 


18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի Սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...