Տպել
23.05.2023
Սահմանամերձ համայնքների անվտանգության եւ կայունության ապահովումը մեր առաջնահերթ խնդիրն է. Հերիքնազ Տիգրանյան
1 / 8

Անվտանգային հարցերը մեզ համար ստեղծում են նոր սոցիալական խնդիրներ. ասել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը մայիսի 23-ին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության խորհրդական Քրիստոֆ Քացախյանի եւ դեսպանության քաղաքական հարցերով կցորդ Մարի Բուչակջյանի հետ հանդիպման ժամանակ:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության խորհրդական Քրիստոֆ Քացախյանը նշել է, որ Հայաստանում, ինչպես շատ երկրներում, հիմնական բարձրաձայնվող խնդիրները վերաբերում են արտաքին քաղաքականությանը, եւ իրենք այսօր ցանկանում են ծանոթանալ մեր երկրի սոցիալական ոլորտին առնչվող խնդիրներին:

Հանձնաժողովի նախագահը հյուրերին ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերը եւ բարեփոխումները, որոնք միտված են աղքատության հաղթահարմանը, զբաղվածության, սոցիալական աջակցության հասցեականության աապահովմանը, ինչպես նաեւ ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգի ներդրմանը: «Այն համակարգը, որը հիմա առկա է, սերնդեսերունդ վերարտադրում է աղքատությունը, բայց չի հաղթահարում»,- ասել է Հերիքնազ Տիգրանյանը:

Հանձնաժողովի նախագահը կարեւորել է զբաղվածության եւ ժողովրդագրության ռազմավարությունների մշակումը, որի շրջանակում կնախատեսվեն կոնկրետ միջոցառումներ ու ծրագրեր հասցեական շահառուների համար:

Հերիքնազ Տիգրանյանը նշել է, որ ոլորտի մարտահրավերները բազմաթիվ են, սակայն  ցանկացած սոցիալական կամ տնտեսական ծրագիր կամ ամենալավ բարեփոխում չի կարող լիարժեք իրականացվել, եթե լուծված չեն երկրի անվտանգային խնդիրները:  «Մենք ունենք առաջնահերթություն` ապահովել մեր սահմանամերձ համայնքների անվտանգությունը եւ կայունությունը, իրականացնել դրանց ուղղված մի շարք ծրագրեր»,- ասել է Հերիքնազ Տիգրանյանը: Նա անդրադարձել է Կառավարության կողմից հաստատված սահմանամերձ բնակավայրերի բնակարանային մատչելիության ծրագրին, ներկայացրել կատարված աշխատանքները:

Դեսպանության քաղաքական հարցերով կցորդ Մարի Բուչակջյանը հույս է հայտնել, որ նման հանդիպումները կլինեն շարունակական:


24.05.2024
Ալեն Սիմոնյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում էր Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունը: Առանձնազրույց, ընդլայնված կազմով հանդիպում: Կողմերը փաստել են Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի միջեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոս...