Տպել
23.05.2023
Երեւանի քաղաքային իշխանությունների ընդունած իրավական ակտերն առաջարկվում է հրապարակել նաեւ համապատասխան միասնական համակարգում
1 / 6

Գործադիրը փոփոխություններ ու լրացում է առաջարկում «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում: Նոր կարգավորումներն ԱԺ մայիսի 23-ի նիստում ներկայացնելով՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը տեղեկացրել է, որ Երեւանի քաղաքային իշխանությունների ընդունած իրավական ակտերն օրինագծի ընդունումից հետո կհրապարակվեն նաեւ arlis.am նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական համակարգում: Նշվել է, որ շուրջ 6000 ակտ է ընդունվում, որոնք հրապարակվում են Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում: Փոխնախարարի համոզմամբ օրինագծի ընդունման պարագայում դրանք համակարգված եւ որոշակի մեթոդաբանությամբ կհրապարակվեն arlis.am կայքում եւ հանրության, քաղաքացիների, նաեւ մասնագետների ու կազմակերպությունների համար կլինեն ավելի հասանելի ու դասակարգված: Վաչե Տերտերյանը տեղեկացրել է, որ փորձարկումից հետո եթե պարզվի, որ գործընթացն արդյունավետ է իրականանում, ապա նման կարգավորումներ կառաջարկվեն նաեւ տեղական ինքնակառավարման մյուս մարմինների համար:

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մաթեւոս Ասատրյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:


24.05.2024
Ալեն Սիմոնյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում էր Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունը: Առանձնազրույց, ընդլայնված կազմով հանդիպում: Կողմերը փաստել են Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի միջեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոս...