Տպել
17.05.2023
Նախագծի ընդունմամբ բույսերի նոր սորտերի իրավական պահպանության շնորհիվ Հայաստանում բուծողի գիտական-սելեկցիոն գործունեությունը կդառնա շահութաբեր
1 / 4

Ներկայումս Հայաստանում բույսերի նոր սորտերի բուծողների իրավունքների պահպանությունը պատշաճ չի իրականացվում եւ արտադրական նպատակներով առանց բուծողի թույլտվության բազմացվում են այլ երկրներից ներմուծված սորտեր: Արդյունքում, վստահության բացակայությամբ պայմանավորված՝ մեր երկրում բուսաբուծության ոլորտի տնտեսավարողների համար մեծ պահանջարկ ունեցող մրցունակ սորտերի ձեռքբերումը հասանելի չի լինում, սելեկցիոն գործունեությունը գրավիչ չէ: Միեւնույն ժամանակ, սերմնարտադրությամբ եւ տնկարանային արտադրությամբ զբաղվող օտարերկրյա ընկերությունների համար ստեղծվում են խոչընդոտներ: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը:

Մայիսի 17-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Բույսերի սորտերի պահպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նշված խնդիրները լուծելու նպատակով հստակ սահմանված իրավական կարգավորումների ապահովման եւ Բույսերի նոր սորտերի պաշտպանության միջազգային միությանն անդամակցելու համար Կառավարությունը ներկայացրել է մի շարք փոփոխություններ եւ լրացումներ: Ըստ նախարարի տեղակալի՝ կհստակեցվեն եւ կհամապատասխանեցվեն բույսերի սորտերի ստեղծման, օգտագործման, պահպանության, բուծողի իրավունքի, անվավեր ճանաչման եւ արտոնագրի տրամադրման կամ այդ իրավունքի դադարեցման հետ կապված հարաբերությունները: Նախագծի նպատակն է այլ երկրների բուծողների իրավունքների պահպանության երաշխիքի առկայությունը, որը հնարավորություն կտա օտարերկրյա բուծողների կողմից ստեղծված մրցունակ սորտերը ներդնել հանրապետությունում՝ բարձրացնելով արտադրողականությունը: Բույսերի նոր սորտերի իրավական պահպանության շնորհիվ Հայաստանում բուծողի գիտական-սելեկցիոն գործունեությունը կդառնա շահութաբեր:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, կարեւորելով սելեկցիոն կայաններում ճիշտ աշխատանքների իրականացումը, նշել է, որ այդ ուղղությամբ հստակ ռազմավարություն պետք է մշակել, ներդնել համակարգում անհրաժեշտ ֆինանսներ, որպեսզի գյուղատնտեսության մեջ առկա բազմաթիվ խնդիրները լուծվեն:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:


18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի Սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...