Տպել
03.05.2023
Մարիա Կարապետյանի հարցը վերաբերել է թմրանյութերի դեմ պայքարին եւ վերջերս ակումբներից մեկում տեղի ունեցած դեպքին
1 / 2

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է մամուլի այն հրապարակմանը, ըստ որի` Քննչական կոմիտեի եւ Ոստիկանության աշխատակիցները նախաքննական մարմնի որոշմամբ ապրիլի 23-ին խուզարկել են գիշերային ակումբներից մեկը, ձերբակալել եւ ոստիկանության կենտրոնական բաժին են տեղափոխել 41 անձ: Պատգամավորը հետաքրքրվել է` այդ գործողության արդյունքում ի՞նչ  քանակությամբ թմրանյութեր են հայտնաբերվել:

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը տեղեկացրել է, որ Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցները քրեական վարույթի շրջանակում պատգամավորի բարձրաձայնած ակումբում խուզարկություն են իրականացրել եւ ոստիկանության համապատասխան բաժին բերման ենթարկված 41 քաղաքացուց 4-ի մոտ հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրանյութեր:

«Ոստիկանապետի կողմից նշանակվել է ծառայողական քննություն, եւ այսօր դեպքի հետ կապված նախաձեռնվել է քրեական վարույթ: Ծառայողական քննությունը կկասեցվի մինչեւ նախաքննության ավարտը»,- նշել է ՆԳ նախարարը եւ հավելել, որ գործողությունների իրավաչափությունը կպարզեն նախաքննությունը եւ ծառայողական քննությունը:

Մանրամասները` տեսանյութում:
 


24.05.2024
Ալեն Սիմոնյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում էր Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունը: Առանձնազրույց, ընդլայնված կազմով հանդիպում: Կողմերը փաստել են Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի միջեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոս...