ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Էկոնոմիկայի նախարարից հետաքրքրվել է Վրաստանի տարածքում մնացած գյուղմթերքներով, հեղուկ գազով բեռնված հազարավոր բեռնատարների ճակատագրերով` ասելով, որ խնդիրը կապված է Վերին Լարսի անցակետի թողունակության հետ:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, նշելով, որ ժամանակ առ ժամանակ որոշակի դժվարություններ առաջանում են Լարսի անցակետում, տեղեկացրել է, որ եթե մեկ տարի առաջ Լարսի անցակետում յուրաքանչյուր ուղղությամբ երեք ճանապարհ կար, ներկայում գործում է 11 ճանապարհ: Նա հավելել է, որ այսօր վիճակը շտկված է, եւ օրական մոտավորապես 250-300 հայկական բեռնատար է անցնում: Նախարարը հույս է հայտնել, որ մինչեւ շաբաթվա վերջ հերթը կվերանա:
Մանրամասները` տեսանյութում:
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Շվեյցարիայում էր: Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի Սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...