Տպել
02.05.2023
Խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքը. նախատեսվում է կազմավորել Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտե
1 / 10

Ազգային ժողովը մայիսի 2-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը հաստատել է հերթական նիստերի օրակարգը: Որոշ նախագծեր կքննարկվեն հատուկ ընթացակարգով: Դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո` քսանչորս ժամվա ընթացքում:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ օրենսդրական նախաձեռնությունը միտված է բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտների բարեփոխմանը եւ նպատակ ունի լուծել մի շարք խնդիրներ: Դրանցից առաջինը գիտության դաշտում վարվող վիճակագրության եւ իրականացվող քաղաքականության համապատասխանեցումն է միջազգային չափանիշներին: Այդ նպատակով սահմանվում են մի շարք հասկացություններ:

Նախատեսվում է կազմավորել Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտե` Բարձրագույն որակավորման կոմիտեի, Գիտության կոմիտեի եւ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական վարչության հիմքի վրա: «Մենք հաճախ ենք խոսում այն մասին, որ բարձրագույն կրթությունը չի կարող լինել առանց գիտության, իսկ գիտությունն էլ իր հերթին պետք է անպայման համադրված լինի եւ կապեր ունենա կրթական ծրագրերի հետ»,- ասել է նախարարը եւ հավելել, որ Կոմիտեի առկայությունը հնարավորություն կտա միասնական քաղաքականության մշակումը եւ իրացումը դարձնել իրականություն: Վերակազմավորված Կոմիտեն գործելու է ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ:

Ժաննա Անդրեասյանը նաեւ հայտնել է, որ փաթեթում ներառված են երկու դրույթներ, որոնք վերաբերում են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գործունեության բարեփոխմանը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիամ Պողոսյանը հետաքրքրվել է, թե Կոմիտեի վերակազմավորումից հետո արդյո՞ք Բարձրագույն որակավորման կոմիտեի եւ Գիտության կոմիտեի աշխատակիցները շարունակելու են աշխատել կառույցում: Նախարարը հայտնել է, որ փաթեթի ընդունումից հետո մշակվելու եւ Կառավարության կողմից հաստատվելու է Կոմիտեի կանոնադրությունը, այնուհետեւ տեղի է ունենալու հաստիքացուցակի եւ մնացած մանրամասների հաստատման գործընթաց:

Ժաննա Անդրեասյանի խոսքով հաշվի է առնվելու աշխատակիցների պրոֆեսիոնալիզմը, փորձառությունը: Կա նաեւ սահմանված իրավական գործընթաց, թե ինչպես է դա իրականացվում: «Պետք է հստակեցնեմ, որ Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեն մեխանիկորեն չի վերցնելու եւ միավորելու այդ բաժինները: Մենք խոսում ենք նոր տիպի գործառույթների մասին. ծրագրերի մշակման եւ համակարգման, քաղաքականության իրականացման: Բնականաբար, շատ ուշադիր նայելու ենք յուրաքանչյուր աշխատակցի հնարավորություններին»,- պարզաբանել է ԿԳՄՍ նախարարը:

ԱԺ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը փաթեթի վերաբերյալ դրական էր, այն ներկայացրել է Թագուհի Ղազարյանը:


18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի Սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...