Տպել
20.04.2023
ԱԺ պատգամավորները մասնակցել են ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների համատեղ առցանց արտահերթ նիստին
1 / 8

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանը, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանը, Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը, անդամներ Ալեքսեյ Սանդիկովը եւ Միքայել Թումասյանը տեսակապի միջոցով մասնակցել են ապրիլի 20-ին կայացած ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների համատեղ առցանց արտահերթ նիստին:

Նիստի ընթացքում քննարկվել եւ հավանության են արժանացել տարածաշրջանային անվտանգությանը եւ խորհրդարանների համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Հայկական պատվիրակության անդամները ներկայացրել են առաջարկներ, որոնք ընդունվել են գործընկերների կողմից: