Տպել
10.04.2023
24 հարց` ապրիլի 11-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում
1 / 2

ՀՀ Ազգային ժողովի խորհուրդն ապրիլի 10-ին գումարել է նիստ, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու եւ ապրիլի 11-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Ապրիլի 11-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 24 հարց:

Փոփոխություններ են կատարվել ԱԺ խորհրդի որոշումներում: Հայաստանի Ազգային ժողովի եւ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Ցիրունյանին կփոխարինի նույն խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:

Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամ Հերիքնազ Տիգրանյանին կփոխարինի Արսեն Թորոսյանը, իսկ Հայաստան-Ինդոնեզիա բարեկամական խմբի անդամ Արսեն Թորոսյանին` Հերիքնազ Տիգրանյանը:
 


10.04.2023
Համաշխարհային կրթական տարածքը պետք է ծառայի որպես սերունդների եւ ազգերի միջեւ երկխոսության հիմնական մեխանիզմ. Արմեն Գեւորգյան
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԵԽԽՎ-ում հիմնական զեկուցող Արմեն Գեւորգյանը ելույթ է ունեցել ապրիլի 10-ին Վաշինգտոնում կայացած Համաշխարհային խորհրդարանական ֆորումի պանելային քննարկման ժամանակ: «Հարգելի՛ գործընկերներ, Ուզում եմ ելույթս սկսել՝ ընդգծելով մեր օրակարգի թեմայի կարեւորությունը: Մենք ա...

10.04.2023
Լրացումներ ՀՀ աշխատանքային օրենսգրքում. գլխադասային հանձնաժողովը կողմ է քվեարկել նախագծին
Նախատեսվում է, որ մինչեւ 30 օր զինվորական վարժանքներին մասնակցելու պարագայում գործատուն առնվազն վճարելու է այն տարբերությունը, որն աշխատակիցը ստանալու է պետության կողմից՝ վարժանքներին մասնակցելու համար. ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանն ապրիլի 10-ին ԱԺ աշխատ...

10.04.2023
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...