Տպել
27.03.2023
Սարգիս Խանդանյանն ընդունել է Չեխիայի ԱԳՆ եվրոպական հարցերով գլխավոր տնօրեն Յարոսլավ Կուրֆյուրստի գլխավորած պատվիրակությանը
1 / 6

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մարտի 27-ին ընդունել է Չեխիայի Հանրապետության ԱԳՆ եվրոպական հարցերով գլխավոր տնօրեն Յարոսլավ Կուրֆյուրստի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով պատվիրակությանը Հայաստանի խորհրդարանում` Սարգիս Խանդանյանը նշել է, որ Հայաստանի հարաբերությունները Չեխիայի Հանրապետության հետ հիմնված են բարեկամության եւ համերաշխության կապերի վրա:

Նրա խոսքով Հայաստանն այժմ գտնվում է ժողովրդավարական բարեփոխումների շարունակական գործընթացներում եւ հետեւողական է Չեխիայի հաջողված փորձին:

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ այս տարի լրանում է Հայաստանի եւ Չեխիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Ըստ նրա` անցած երեք տասնամյակների ընթացքում հաջողվել է զարգացնել միջպետական ջերմ հարաբերություններ ու ներկայում էլ Հայաստանը պատրաստակամ է խորացնելու փոխգործակցությունը Չեխիայի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հնարավոր ոլորտներում:

Սարգիս Խանդանյանի դիտարկմամբ միջխորհրդարանական համագործակցությունը բավականին ակտիվ է: Նա համոզմունք է հայտնել, որ փոխադարձ այցերը կնպաստեն երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության ամրապնդմանը:

Հայաստանը կարեւորում է արդյունավետ համագործակցությունը Չեխիայի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում, ԵՄ եւ բազմակողմ ձեւաչափերում, այդ թվում` ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի եւ այլ ձեւաչափերում:

Յարոսլավ Կուրֆյուրստը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության եւ խոսքերի համար: Նա նույնպես կարեւորել է երկու երկրների միջեւ համագործակցության խորացումը` նշելով, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ նախատեսվում են մի շարք միջոցառումներ եւ փոխայցեր:

Չեխիայի ԱԳՆ եվրոպական հարցերով գլխավոր տնօրենի խոսքով խորհրդարանական ձեւաչափով համագործակցությունն իր կարեւոր դերն ունի միջպետական հարաբերությունների օրակարգը հարստացնելու եւ առկա բարեկամական կապերի խորացման համար:

Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է իրավիճակը Հայաստանում եւ  Լեռնային Ղարաբաղում, խոսել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման մասին` ընդգծելով, որ արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի փակման  հետեւանքով Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչ գտնվում է լիակատար շրջափակման մեջ:

Քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
 


15.05.2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Տիրանայում մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին
Մայիսի 13-15-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստը: Աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ...

15.05.2024
ԱԺ պատգամավորներն այցելել են Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղ
Խմելու ջրի բացակայությանը, գազաֆիկացմանը, գյուղական ճանապարհների վիճակին վերաբերող եւ այլ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյան...