Տպել
19.05.2006
Ֆրիտյոֆ Նանսենի մեդալ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանին

Մայիսի 19-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանին «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամը պարգեւատրեց Ֆրիտյո ֆ Նանսենի ոսկե հուշամեդալով` հասարակական-քաղաքական, մարդասիրական գործունեության եւ հայոց ցեղասպանության դատապարտման ուղղությամբ ծավալած աշխատանքի համար:

-Ինձ համար մեծ պատիվ է այս մեդալով պարգեւատրվելը:  Հիմնադրամը հայտնի է որպես լուրջ հասարակական հիմնարկ: Վերջերս ԵՊՀ պատմության ‎‎‎ ֆակուլտետում նոր լսարան պատրաստվեց եւ կահավորվեց հիմնադրամի միջոցներով: Հիմնադրամը կրում է հայ ժողովրդի մեծագույն բարեկամներից մեկի, համաշխարհային մակարդակով մարդասեր գիտնականի անունը, որի դերը հայոց պատմության մեջ դժվար է թերագնահատել: Ցեղասպանության արդյունքների դեմ պայքարի առումով մեր հասարակությունն անհրաժեշտ է համարում մատնանշել այդ ասպարեզում ինչ-որ ավանդ ունեցած մարդկանց, նրանց արածի արժեքը: Այդ առումով ես չեմ կարող ինձ համարել այս մեդալի իրական տերը, որովհետեւ այն տրվել է ՀՅԴ բյուրոյին` գործունեության ծավալի մեջ իմ ներդրման համար, իսկ այդ ծավալը մեկ անհատի, անգամ` մեկ մարմնի արածը չէ, այլ` հայ դատի` ողջ աշխարհով տարածված գրասենյակների, մեր բոլոր հայրենակիցների աշխատանքը, վերջին տարիներին` նաեւ մեր արտաքին հարաբերություններով զբաղվող գերատեսչությունների եւ ծառայությունների,-ասաց ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը:

ԵՊՀ  պատմության ‎‎ ֆակուլտետի դեկան Հայկ Ավետիսյանը նշեց, որ Վահան Հովհաննիսյանը գիտական գործունեության սկզբնափուլում եւ հետագայում իրեն դրսեւորել է որպես բարձրակարգ մտավորական, լավ գիտնական, փայլուն դասախոս:

Հավարտ հանդիպման` ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանըպատասխանեց լրագրողների հարցերին:

-Լեւոն Մկրտչյանի փոխարեն ո՞վ է գալու խորհրդարան:

-Գերագույն մարմինն է որոշում այդ հարցերը: Լեւոն Մկրտչյանը նշանակվել է կրթության եւ գիտության նախարար, եւ նրա պատգամավորական տեղը խորհրդարանում կզբաղեցնի Գեղամ Մանուկյանը: Խմբակցության նախագահի ընտրությունը քննարկումների փուլում է:

-Ու՞մ թեկնածությունն է քննարկվում:

-Ինչ պարտադիր է հիմա այդ հարցը քննարկել:

-Հրայր Կարապետյանը կա՞ այդ ցանկում:

-Ինչու՞ ոչ:

-ՀՅԴ-ն ԱԺ նախագահի պաշտոնի շուրջ քննարկումների չի՞ մասնակցում:

-Պայմանավորվածությունների այն շրջագիծը, որ տեղի է ունեցել, ձեզ հայտնի է: Մնացած հարցերը դեռ քննարկման փուլում են, եւ մենք դրանում շատ ակտիվ չենք:

-Կուսակցության չորրորդ անդամը գնաց կառավարություն: Ձեր պատասխանատվության աստիճանն ավելի՞ մեծացավ:

-Կարող եմ ասել` շատ մեծացավ, բայց մենք այդ պատասխանատվությանը պատրաստ ենք, հատկապես` այդ ասպարեզում, թե կադրային առումով, թե փորձի, թե վճռականության:

-Եթե ԱԺ-ում վերաձեւումների արդյունքում կայուն մեծամասնություն ձեւավորելու անհրաժեշտություն լինի, նոր մեծամասնություն կազմող միավորը պետք է դառնա կառավարող կոալիցիայի անդա՞մ, թե՞ կարող է միանալ սոսկ քաղաքական հայտարարությամբ:

-Կարծում եմ` սոսկ քաղաքական հայտարարությամբ նույնպես հնարավոր է դ ա անել, քանի որ մինչեւ ընտրությունները մեկ տարուց քիչ ժամանակ է մնացել, իսկ մինչեւ իրական նախընտրական փուլի սկիզբը` դրանից էլ քիչ: Կարծում եմ` մնացած ժամանակահատվածում համագործակցությունը կարելի է կազմակերպել նաեւ ձեր մատնանշած ձեւով` քաղաքական հայտարարություն կամ քաղաքական բանակցություններ յուչաքանչյուր վիճելի հարցի շուրջ:

-ՀՅԴ-ն որոշակի խանդ չունի՞ ՀՀԿ-ի հանդեպ, քանի որ նրանց պաշտոններն ավելի շատ են:

-Խանդը քաղաքական կտեգորիա չէ, տարածված է մարդկային հարաբերությունների մեջ, իսկ մեր հարաբերությունները քաղաքական, գործընկերային են:

-Գործադիրում պաշտոններիհետագա բաշխումների ընթացքում ՀՅԴ-ն տեղեր ստանալու՞ է:

-Կարծում եմ` այո: Նախարարի պաշտոն չի ստանա, բայց գործադիրը բավական ծավալուն, լայն ցանց է, եւ մենք պատասխանատվություն ստանալու պատրաստակամությամբ կարող ենք օգտակար լինել:

-ՀՅԴ-Ն ԱԺ մշտական հանձնաժողովների պաշտոնների հավակնություն ունի՞:

-Թեկնածու ունենք ցանկացած պաշտոնի համար: Հավակնելն այլ հարց է: Այդպիսի հավակնություններ այսօր առաջ չենք քաշում:

-Արշակ Սադոյանը հայտարարեց, որ կոալիցիայի հուշագիրը ստորագրված էր 4 կողմերի միջեւ, եւ եթե կողմերից մեկը դուրս է գալիս կոալիցիայից, այն պետք է դադարեր գոյություն ունենալ: Այսինքն` կոալիցիա չկա: Միայն ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն են ուզում, որ լինի:

-Որ շատերը չեն ուզում կոալիցիան լինի, մեզ համար հստակ է, բայց նրանց տեսակետը մեզ համար որեւէ արժեք չունի:

-Ինչպե՞ս եք գնահատում երեկ Ֆրանսիայի խորհրդարանաում տեղի ունեցածը:

-Թուրքիայի հակազդեցությունը մեր արտաքին քաղաքականությանը նշանակում է` մեր քաղաքականությունն արդյունավետ է, եւ նրանց հակազդեցությունը, որը հատկապես արտահայտվում է ԱՄՆ-ում, Եւրոպայում, վերջերս` Ֆրանսիայում, վկայում է, որ մեր վարած կուրսը նրանց սկսել է լրջորեն անհանգստացնել: Դա նշանակում է` այդ կուրսը ճիշտ է: Օրինագծի քվեարկությունը չի կարող անվերջ հետաձգվել: Ինչպես մի շարք երկրներում դա օրենքի ուժ է ստացել, Ֆրանսիան, որպես Եւրոպայի առաջատար, նորից կանդրադառնա այդ հարցին, եւ այս անգամ մենք կհաջողենք: Ամեն տեղ էլ շահերի բախումը հասկանալի է: Կառավարության վրա ազդում են շատ լուրջ, խոշոր ‎‎ ֆրանսիական ֆինանսատնտեսականշրջանակներ, որոնք շահագրգռվածություններ ունեն Թուրքիայում, բայց կան նաեւ այլ շրջանակներ, եւ հիմա դրանք կակտիվանան: Թուրքիայի համար շանտաժը քաղաքականություն վարելու հիմնական ձեւն է եղել վերջին 250 տարին, այնպես որ` դա մեզ համար զարմանալի չէ:


19.05.2006
Երեք տարիների համատեղ աշխատանք
Մայիսի 19-ին ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց ԱԺ աշխատակազմի հետ եւ հիշեցնելով, որ մայիսի 22-ին խորհրդարանին է ներկայացնելու իր հրաժարականի դիմումը,  շնորհակալություն հայտնեց երեք տարիների համատեղ աշխատանքի համար: «Վստահ կարող եմ ասել, որ երեք տարիների ընթացքում ձեզ հետ միասին բարձրացրել...

19.05.2006
ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը պարգեւատրվեց «Պետրոս Մեծ» շքանշանով
 Մայիսի 19-ին ռուս-հայկական (սլավոնական) համալսարանում կայացավ մրցանակաբաշխության արարողություն, որին մասնակցում էին Ազգային ժողովի, կառավարության ներկայացուցիչներ, գիտնականներ եւ այլք: Ռուս-հա...

19.05.2006
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը
Մայիսի 19-ին տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը:ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում` հանձնաժողովի նախագահ Գագիկ Մխեյանի նախագահությամբ, երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկվեց կառավարության հեղինակած  «Պետական գույք...

19.05.2006
ԱԺ աշխատանքային խորհրդակցությունում
Մայիսի 19-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ԱԺ նախագահի տեղակալ Տիգրան Թորոսյանը:Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ԱԺ երրորդ գումարման յոթերորդնստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ  մայիսի 22-25-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի ն...