Տպել
21.03.2023
Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը քայլ էր՝ խթանելու ճանաչման գործընթացն ամբողջ աշխարհում. Տաբեա Ռյոսների գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
1 / 7

Խորապես ցնցված եւ հուզված եմ այն տառապանքից, որ կրել է հայ ժողովուրդը: Կարծում եմ, որ մենք, Եվրոպայում ականատես լինելով բազմաթիվ ցեղասպանությունների, պետք է մշտապես հասարակության ներսում զարգացնենք հիշողության մշակույթը եւ միշտ խոսենք այդ մասին: Դրա վառ վկայություններից մեկը  Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւն է, որի շնորհիվ մենք քայլ արեցինք` խթանելու ճանաչման գործընթացն ամբողջ աշխարհում. ասել է ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի փոխնախագահ Տաբեա Ռյոսները մարտի 21-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցի ժամանակ:

Տաբեա Ռյոսները եւ նրա գլխավորած պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել եւ ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Հյուրերը եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին: Տաբեա Ռյոսները գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...