Տպել
02.03.2023
Քննարկվել են Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագծին առնչվող հարցեր
1 / 2

ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը մարտի 2-ին հանդիպել է Հայաստանի ներդրումային խորհրդի ներկայացուցիչների հետ: Քննարկվել են Աշխատանքային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների նախագծի ընթացիկ եւ առաջիկա անելիքները:

Քննարկվել են նաեւ գործատուի կողմից աշխատավարձի ուշացման կամ չվճարման դեպքում իրավական հետեւանքները, վարչական պատասխանատվությանն առնչվող իրավակարգավորումների վերանայման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ հեռավար աշխատանքի մասին վերջերս մշակված փաթեթը եւ մի շարք այլ հարցեր:

Հետագա համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերվել: