Տպել
22.02.2023
Համաձայնագրի վավերացումը կնպաստի Հայաստանի եւ Սիրիայի միջեւ կանոնավոր օդային հաղորդակցությունների ոլորտում հարաբերությունների պատշաճ եւ լիարժեք իրավական կարգավորմանը
1 / 10

Համաձայնագրի նպատակն է երկու պետությունների համապատասխան տարածքների միջեւ օդային հաղորդակցություններ հաստատելը եւ նման հաղորդակցությունների հետ կապված միջազգային համագործակցությունը հնարավորինս խթանելը: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը` Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` փետրվարի 22-ի նիստում ներկայացնելով ««ՀՀ կառավարության եւ Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության միջեւ օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Համաձայնագրի վավերացումը կնպաստի երկու երկրների միջեւ կանոնավոր օդային հաղորդակցությունների ոլորտում հարաբերությունների պատշաճ եւ լիարժեք իրավական կարգավորմանը, թռիչքների ապահովմանը, ինչպես նաեւ կխթանի երկկողմ տնտեսական կապերի ակտիվացմանը: Արմեն Սիմոնյանի խոսքով կանոնավոր չվերթների իրականացումը խիստ դրականորեն կանդրադառնա սիրիահայ համայնքի` դեպի Հայաստան շարժի, ինչպես նաեւ միջպետական, խորհրդարանական եւ այլ պատվիրակությունների փոխայցելությունների վրա:

Պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը հետաքրքրվել է, թե ինչ սկզբունքով է իրականացվել հումանիտար օգնության տեղափոխումը Սիրիա՝ նշելով, որ համացանցում տարածվել է տեղեկատվություն, որ օդանավերի տեղաշարժերի հետ կապված խնդիրներ են եղել` Սիրիայում սահմանված միջազգային սանկցիաների կիրառման պատճառով:

Արմեն Սիմոնյանը նշել է, որ հումանիտար չվերթի իրականացումն այլ կարգավորում ունի` մարդասիրական եւ պետական կարիքների համար  նախատեսվող չվերթների թույլտվությունները ստացվում են դիվանագիտական ուղիներով: Նա տեղեկացրել է, որ ներկա պահին սահմանափակումների մասով խնդիրներ չկան:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, նշելով, որ խորհրդարանն օդանավակայաններում տաքսի ծառայությունների հարցի կարգավորման վերաբերյալ ընդունել է օրենքի նախագիծ, հետաքրքրվել է` ինչպե՞ս է իրականացվում կարգավորման գործընթացը, քանզի օդանավակայանում անհատ տաքսու վարորդները նույն կերպ շարունակում են Հայաստան եկած մարդկանց իրենց ծառայություններն առաջարկել: Պատգամավորը ընդգծել է, որ օրենքի նախագծով հենց այդ խնդիրն էին ցանկանում լուծել:

Հիմնական զեկուցողի ներկայացմամբ դեկտեմբերի 1-ից բավականին խիստ վերահսկողություն է սահմանվել օդանավակայանում:

Բաբկեն Թունյանը հետաքրքրվել է, թե ինչն է պատճառը, որ մինչ այսօր որեւէ մեկը հետաքրքրված չի եղել լիցենզիա ստանալու հարցում, ինչին ի պատասխան` Արմեն Սիմոնյանն ասել է, որ հետաքրքրված տարբեր կազմակերպություններ եղել են, բայց լիցենզավորման կոնկրետ հայտ չի եղել, աշխատանքները տարբեր ընկերությունների հետ շարունակվում են:

Պայմանավորվածություն է ձեռքբերվել օնլայն տիրույթում գործող տաքսի ծառայությունների հետ կապված խորհրդարանում կազմակերպել քննարկում:

Պատգամավոր Դավիթ Առուշանյանի նկատառումն էլ վերաբերում էր նրան, որ տեսչական մարմիններն ուշադրության կենտրոնում պահեն նաեւ Գյումրու օդանավակայանը, քանի որ տպավորություն է, որ օրենքի կիրառումը վերաբերում է միայն «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գործող անհատ տաքսի ծառայություններին: Նա նաեւ հավելել է, որ Գյումրու օդանավակայանի տարածքում գործող տաքսի ծառայությունների աշխատանքի արդյունքում ավելի բարդ եւ անբարենպաստ պայմաններ են առաջանում զբոսաշրջիկների համար: Արմեն Սիմոնյանի դիտարկմամբ օրենքը վերաբերում է բոլոր օդանավակայաններում գործող տաքսի ծառայությունների գործունեությանը:

Առաջին ընթերցմամբ քննարկված նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
 
 


18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի Սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...