Տպել
13.02.2023
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամները հանդիպել են ուսանողների հետ
1 / 5

Հայաստանի արտաքին քաղաքականությանն ու անվտանգության ներկա մարտահրավերներին են անդրադարձել ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ու խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի եւ Ուսանողական գիտական ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Բանախոսները պատասխանել են ուսանողների հարցերին, որոնք վերաբերել են Արցախում առկա իրավիճակին, Լաչինի միջանցքի փակմանը եւ այդ հարցում միջազգային կառույցների քայլերին:  Անդրադարձ է կատարվել հայ- ռուսական եւ հայ-թուրքական հարաբերություններին:

Պատգամավորները խոսել են նաեւ ՀՀ զինված ուժերն արդիականացնելու եւ այդ ոլորտում բարեփոխումներ իրականացնելու մասին:

Հայկ Մամիջանյանն ու Տիգրան Աբրահամյանն ուսանողներին հանդիպել են փետրվարի 13-ին: