Տպել
13.02.2023
Հաջողությունը կարգավիճակ չէ, այլ` գործընթաց. Հայկ Մամիջանյանը դասախոսել է ԱԺ-ում փորձաշրջան անցնող ուսանողների համար
1 / 6

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը փետրվարի 13-ին դասախոսություն է կարդացել խորհրդարանում փորձաշրջան անցնող ԳԱԱ, ԵՊՀ եւ Կառավարման ակադեմիայի ուսանողների համար: Նա, մասնավորապես, անդրադարձել է առաջնորդության թեմային` օրինակ բերելով Ջոն Մաքսվելի տեսության հինգ մակարդակները: Պատգամավորը խոսել է նաեւ հաջողության հասնելու ճանապարհի մասին` նշելով, որ հաջողությունը կարգավիճակ չէ, այլ` գործընթաց:

Հայկ Մամիջանյանը պատասխանել է նաեւ ուսանողների հարցերին` անդրադառնալով ներքին եւ արտաքին քաղաքականությանը, խորհրդարանական դիվանագիտությանը, ՀԱՊԿ-ի շրջանակում  հայ-ռուսական համագործակցությանը, հայ-թուրքական հարաբերություններին,  խոսել է նաեւ մեր երկրում կատարված բարեփոխումների դրական եւ բացասական կողմերի մասին: Պատգամավորն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի փակմանը, Արցախի ինքնորոշման իրավունքի կարեւորությանը:

Հայկ Մամիջանյանը հորդորել է ուսանողներին լավ սովորել` նշելով, որ գիտելիքն է այն գրավականը, որը կօգնի հասնելու նպատակին եւ հաջողությանը: