Տպել
08.02.2023
Պատգամավորները կողմ են քվեարկել Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին Գլխավոր դատախազի երեք միջնորդություններին
1 / 1

ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել է, որ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդել էր ՀՀ ԱԺ «Հայաստան»  խմբակցության պատգամավոր Սեյրան Մուշեղի Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին: Տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն, որին ՀՀ ԱԺ 107 պատգամավորներից մասնակցել է  68-ը: Քվեատուփում առկա է եղել 68 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկներ չեն հայտնաբերվել, ձայները բաշխվել են հետեւյալ կերպ՝ կողմ՝ 68, դեմ՝ 0:

Գլխավոր դատախազի երկրորդ միջնորդության վերաբերյալ Նարեկ Բաբայանը հայտնել է, որ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 66 պատգամավոր, որոնք կողմ են քվեարկել: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 2 պատգամավոր չեն ունեցել պետական եւ ծառայողական գաղտնիքին առնչվելու թույլտվություն, հետեւաբար չեն մասնակցել քվեարկությանը:

Երրորդ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 68 պատգամավոր:  Սեյրան Մուշեղի Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդությանը  կողմ է քվեարկել 68 պատգամավոր:

Գաղտնի քվեարկությունները տեղի են ունեցել փետրվարի 8-ին:

ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունների մանրամասները՝ կից հղումներում:

Քննարկվել է ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին հարցը

Ազգային ժողովը շարունակել է փակ նիստում քննարկել Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը

Խորհրդարանը քննարկել է ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին Գլխավոր դատախազի երրորդ միջնորդագիրը


16.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկ...

16.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա...