Տպել
31.01.2023
Քննարկվել են աշխատակազմերի փոխգործակցության հարցերը
1 / 2

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայի Սենատի գլխավոր քարտուղար Էրիկ Տավերնիեի հրավերով աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:

Սենատում կայացած հանդիպմանը ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը, շնորհակալություն հայտնելով գործընկերոջը հրավերի համար, ընդգծել է այն շարունակական աջակցությունը, որը Ֆրանսիայի Հանրապետությունը բոլոր մակարդակներով ցուցաբերում է Հայաստանի Հանրապետությանը. դրա վառ օրինակն է նաեւ այս այցը Ֆրանսիայի Սենատ:

Աշխատանքային այցի առաջին օրը երկու խորհրդարանների գլխավոր քարտուղարները քննարկել են աշխատակազմերի համագործակցության հայեցակարգը՝ հիմք ընդունելով 2021 թվականի նոյեմբերի 22-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի կնքած՝ Հայաստանի Ազգային ժողովի եւ Ֆրանսիայի Սենատի միջեւ համագործակցության համաձայնագիրը: Վերոնշյալ համաձայնագրով նախատեսվում է ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում համագործակցություն եւ փոխանակումների ծրագիր. դրանք կարող են վերաբերել խորհրդարանների վարչական գործունեությանը, աշխատակազմերի վերապատրաստմանը, հանրային կապերի քաղաքականությանը:

Քննարկվել է նախանշված փոխգործակցությունն ինստիտուցիոնալ դարձնելու նպատակով երկու խորհրդարանների աշխատակազմերի միջեւ համագործակցության հուշագրի ստորագրման հարցը:

Ողջունելով գործընկերոջը՝ Սենատի գլխավոր քարտուղար Էրիկ Տավերնիեն վստահեցրել է, որ Ֆրանսիայի Սենատի աշխատակազմը կտրամադրի հնարավոր աջակցությունը եւ ողջունել Վահան Նարիբեկյանի՝ համագործակցության հուշագիր ստորագրելու առաջարկը:

Ազգային ժողովի աշխատակազմի կարողությունների զարգացման համատեքստում քննարկվել են նաեւ միջազգային ֆրանկոֆոն ծրագրերի օժանդակության տրամադրման մեխանիզմները:

Այցի շրջանակում հանդիպում է եղել նաեւ Սենատի գլխավոր քարտուղարի տեղակալ, Ինստիտուցիոնալ այցերի տնօրեն Բերտրան Ֆոլլինի հետ: Բերտրան Ֆոլլինը ներկայացրել է իր ղեկավարած ստորաբաժանումների առանձնահատկությունները, մասնավորապես, աշխատակազմի կողմից խորհրդարանի օրենսդրական գործունեության ապահովումը, Սենատի իրականացրած նորարարությունները, որոնք թույլ են տալիս էլեկտրոնային հանրագրերի ներկայացման հնարավորությամբ քաղաքացիներին առավել մասնակցային դարձնել օրենսդրական աշխատանքին: Մանրամասն ներկայացվել եւ քննարկվել են հետօրենսդրական մոնիտորինգի մեխանիզմների կարգավորմանն առնչվող հարցերը:


15.05.2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Տիրանայում մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին
Մայիսի 13-15-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստը: Աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ...

15.05.2024
ԱԺ պատգամավորներն այցելել են Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղ
Խմելու ջրի բացակայությանը, գազաֆիկացմանը, գյուղական ճանապարհների վիճակին վերաբերող եւ այլ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյան...