ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Կատարի Պետությունում է:
Այցի շրջանակում ԱԺ Հայաստան-Կատար բարեկամական խմբի ղեկավար Վահագն Ալեքսանյանը, խմբի անդամներ Հասմիկ Հակոբյանը, Թագուհի Թովմասյանը եւ Տրդատ Սարգսյանը հանդիպել են Կատարի խորհրդարանի կատարա-ասիական բարեկամական խմբի ղեկավարի հետ:
Վահագն Ալեքսանյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Կատարի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը` խարսխված փոխադարձ հարգանքի եւ փոխըմբռնման վրա:
Միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման համատեքստում ընդգծվել է պատգամավորական բարեկամական խմբերի ու փոխայցերի առանցքային նշանակությունը: Նշվել է, որ Կատարի խորհրդարանում արդեն ստեղծվել է Կատար-Հայաստան բարեկամական խումբը: Երկու բարեկամական խմբերի միջեւ ստորագրվելիք համագործակցության հուշագրի պատրաստման աշխատանքների մեկնարկի շուրջ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Վահագն Ալեքսանյանը վստահեցրել է, որ համատեղ ջանքերի շնորհիվ հայ-կատարական միջխորհրդարանական հարաբերությունները նոր փուլ կթեւակոխեն:
Նշելով, որ Կատարում ՀՀ դեսպանության բացումը կարեւոր կամուրջ էր երկկողմ հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման գործում` բարեկամական խմբի ղեկավարը կարեւորել է Երեւանում Կատարի դեսպանության հիմնումը:
Անդրադարձ է եղել տարածաշրջանային կայունության եւ խաղաղության խնդիրներին: Նշվել է, որ Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո շարունակում է ագրեսիվ քաղաքականությունը, խախտում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանն արդեն մեկուկես ամիս պահում է շրջափակման մեջ: Ներկայացվել է նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Պատվիրակության անդամները հույս են հայտնել, որ Կատարը` որպես Թուրքիայի հետ գործընկերային հարաբերություններ ունեցող երկիր, Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու հարցում իր աջակցությունը կունենա:
Կատարի գործընկերները բարձրացրել են կրոնական անհանդուրժողականության հարցը:
Կողմերը քննարկել են նաեւ տնտեսական հարաբերություններին, ենթակառուցվածքային համատեղ ծրագրերի իրականացմանն ու մի շարք այլ ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
Հայ պատվիրակները Կատարի գործընկերներին սիրով հրավիրել են Երեւան:
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային եռօրյա այցով Կատարի Պետությունում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային եռօրյա այցով մեկնել էր Կատարի Պետություն: Խորհրդարանի ղեկավարի հանդիպումների օրակարգը եւ քննարկված հարցերի մանրամասները՝ տեսանյութում: ...
Մենք պետք է կոտրենք պախարակելի փոխզիջումների եւ երկակի ստանդարտների այս շղթան. Արմեն Գեւորգյան
ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ, ԵԽԽՎ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գեւորգյանը հունվարի 24-ին ելույթ է ունեցել «Եվրոպայի խորհրդի ռեյկյավիկյան գագաթնաժողովը. արժեքների շուրջ համախմբված՝ արտասովոր մարտահրավերներին ընդառաջ» թեմայով քննարկման ժամանակ:...
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Կատարի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահին՝ վերջինիս նախաձեռնությամբ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կատարի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Շեյխ Համադ բին Խալիֆա բին Ահմադ Ալ-Թանիին: Հանդիպումը նախաձեռնած Կատարի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահը ներկայացրել է մեկ ամիս առաջ Դոհայում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնությունից անմիջապես հետ...
Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության ժամանակացույց
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյան՝ 13.02.2023 - 14:00-16:00, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյան՝ 17.02.2023 - 14:00-16:00: 1. Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով` 02.02.2023 - 10:00-12:00, 2. Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով` 02.02.2023 - 15:0...