Տպել
19.01.2023
Հայտարարություն
1 / 1

Հիմք ընդունելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի 10.4-րդ հոդվածի պահանջները՝ Մրցութային խորհուրդը հայտարարում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության մրցույթ:

Թեկնածուին ներկայացվող պահանջներն են՝

Մրցույթին մասնակցել ցանկացողները Ազգային ժողովի աշխատակազմին են ներկայացնում հետեւյալ փաստաթղթերը.

1) դիմում,

2) անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

3) 3x4 սմ չափսի երկու գունավոր լուսանկար,

4) ինքնակենսագրություն,

5) բարձրագույն կրթության փաստը հավաստող փաստաթղթ(եր)ի պատճեն(ները)ը.

6) հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթղթի պատճենը (ատեստատ, դիպլոմի միջուկ եւ այլն),

7) անհրաժեշտ աշխատանքային ստաժը հավաստող փաստաթղթի պատճեն(ները)ը,

8) արական սեռի հավակնորդի դեպքում՝ պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու հանգամանքը հավաստող կամ այլընտրանքային ծառայություն անցած լինելու կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելու փաստը հավաստող փաստաթուղթ,

9) բարեվարքության վերաբերյալ լրացված Հարցաթերթիկ,

10) դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների եւ հիվանդությունների բացակայության մասին Կառավարության սահմանած կարգով տրված փաստաթուղթ,

11) իրավասու մարմնի կողմից տրված փաստաթուղթ՝ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու վերաբերյալ,

12) իրավասու մարմինների կողմից տրված փաստաթուղթ դատվածություն չունենալու՝ անկախ դատվածությունը մարված կամ վերացված լինելու հանգամանքից, ոչ արդարացնող հիմքերով քրեական հետապնդումը դադարեցված լինելու, քրեական հետապնդման բացակայության մասին,

13) գրավոր հայտարարություն՝ որեւէ կուսակցության անդամ չհանդիսանալու մասին.

14) համաձայնություն՝ իր վերաբերյալ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից եւ պաշտոնատար անձանցից օրենքով սահմանված անհրաժեշտ տվյալներ եւ այլ տեղեկություններ ստանալու մասին:

Մրցույթն անցկացվելու է երկու փուլով՝ փաստաթղթային ստուգման եւ հարցազրույցի: Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի « Հարցարան »-ի հիման վրա:

Ըստ Մրցութային խորհրդի սահմանած Կարգի՝ մրցույթի արդյունքում հավակնորդը կարող է ստանալ առավելագույնը 100 միավոր, որից 60 միավորը մասնագիտական փորձի, անձնական որակների եւ հմտությունների համար, իսկ 40-ը՝ Հանձնաժողովի անդամի կարգավիճակին վերաբերող հիմնարար իրավական ակտերի պահանջների իմացության:

Թեկնածուի գնահատման ենթակա պահանջների բովանդակությունը բացահայտող չափանիշները, չափանիշներից յուրաքանչյուրի գնահատման առավելագույն միավորը եւ մասնակցի գնահատման հարցաթերթը սահմանված է Մրցութային խորհրդի Որոշմամբ:

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ԱԺ աշխատակազմ հանձնել առձեռն կամ ուղարկել փոստով (հասցե՝ ք. Երեւան, 0095, Բաղամյան 19, Ազգային ժողով, Մրցութային խորհրդին):

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է  2023թ.  փետրվարի 8-ը՝ ժամը 18:00-ը ներառյալ:

Փոստով ուղարկված փաստաթղթերը համարվում են ժամկետում ներկայացված, եթե աշխատակազմը դրանք ստացել է մինչեւ սահմանված ժամկետի լրանալը:

Փոստով ուղարկված փաստաթղթերի ստացման վերաբերյալ հավակնորդը ծանուցվում է փաստաթղթերն ստանալուն հաջորդող մեկ օրվա ընթացքում՝ իր ներկայացրած էլեկտրոնային փոստի հասցեով:

Փաստաթղթերն առձեռն հանձնելու կամ մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Ազգային ժողովի աշխատակազմ՝ Գյուլնարա Մովսիսյան՝ (+374 11) 513627, (+374 98) 16 30 40 հեռախոսահամարներով:


14.05.2024
Մարիամ Պողոսյանն այցելել է Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղ
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  պատգամավոր Մարիամ Պողոսյանը մայիսի 14-ին hամայնքային հերթական այցի շրջանակում այցելել է Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղ: Պատգամավորը  հանդիպել է  Էդվարդ Դաշտոյանի անվան միջնակարգ դպր...

14.05.2024
Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 14-ին հանդիպել է Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիին: Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հասմիկ Հակոբյանն ու Թագուհի Ղազարյանը: Հանդիպմանը ներկա էր նաեւ ...

14.05.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնեւում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնեւում՝ մասնակցելու Խորհրդարանների նախագահների 6-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին: Այցի շրջանակում մայիսի 16-ին նախատեսվում է Ալեն Սիմոնյանի եւ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի...

14.05.2024
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտի բարեփոխմանն ուղղված օրենսդրական փաթեթը
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Հարցի առնչությամբ կազմակերպվել էին նաեւ խորհրդարա...

14.05.2024
ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի, միջոցառումների իրականացման գործակիցների եւ նորմատիվների ու ֆինանսավորման կարգերի հաստատման իրավասությունը կվերապահվի Կառավարությանը
Գործող օրենքով հանրակրթության ոլորտում ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի եւ միջոցառումների իրականացման գործակիցների եւ նորմատիվների, ֆինանսավորման կարգերի հաստատման իրավասությունը վերապահված է կրթության պետական կառավարման լիազորված մարմնին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարո...

14.05.2024
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...