Տպել
28.04.2006
Աշակերտները խորհրդարանում

Ապրիլի 28-ին Ազգային ժողովում հյուրընկալվել էին Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի Մուրացանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտները: ԱԺ նիստերի դահլիճում նրանք հանդիպեցին մի խումբ պատգամավորների հետ եւ հնարավորություն ունեցան նրանց ուղղել տարբեր հարցեր: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը խոսեց կրթական բարեփոխումների մասին: Նա ասաց, որ կարեւորագույն այս ոլորտում փոփոխություններ անելուց առաջ պետք է հստակություն լինի, որովհետեւ յուրաքանչյուր փոփոխություն անդրադառնում է երեխայի ու դպրոցի, հետեւաբար` ապագայի վրա: Ըստ պարոն Սահակյանի, ուժեղ պետություն ունենալու առաջին պայմանը ուժեղ դպրոցն է: Ծովագյուղի Մուրացանի անվան դպրոցի աշակերտներին հետաքրքրում էին 12-ամյա կրթուրթյանը, ուսման վճարովի կամ անվճար լինելուն վերաբերող հարցեր: Այս կապակցությամբ Գալուստ Սահակյանը պարզաբանեց, որ վճարովի քոլեջներ կամ ուսումնական այլ հաստատություններ կարող են լինել, բայց դրանց կողքին պարտադիր կերպով պետք է լինի անվճար ուսուցում եւ սա սկզբունքային նշանակություն ունի մեր երկրի համար:

Աշակերտների հարցերին պատասխանեցին նաեւ ԱԺ պատգամավորներ Հերմինե Նաղդալյանը եւ Էմմա Խուդաբաշյանը: Պատգամավորները ողջունեցին աշակերտների ակտիվությունը, ինչը համարեցին մեր պետության համար լավ քաղաքացիներ լինելու նախապայման: Նրանք հույս հայտնեցին, որ խորհրդարանում հյուրընկալված աշակերտներից մի քանիսը ապագայում կարող են նաեւ ակտիվ պատգամավորներ լինել:

ԱԺ տեղեկատվության վարչության պետ Մարուսյա Ասատրյանը ծովագյուղցի դպրոցականներին պատմեց խորհրդարանի գործունեության, Սահմանադրությամբ ամրագրված գործառույթների, լիազորությունների, օրենսդրական աշխատանքի մասին:

 


18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի Սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...