Տպել
18.01.2023
Ալեն Սիմոնյանն ընդունել է Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահի գլխավորած պատվիրակությանը
1 / 6

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 18-ին ընդունել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Բերենիսե Խուարես Նավառետեի գլխավորած պատվիրակությանը:

Կողմերը երկուստեք շահագրգռվածություն են հայտնել համագործակցությունն ակտիվացնելու եւ խորացնելու հարցում:

Զրույց է ծավալվել հետպատերազմյան իրադրության եւ Լաչինի միջանցքի ճգնաժամի շուրջ: Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել 2022 թվականի դեկտեմբերին Լաչինի միջանցքի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում Մեքսիկայի ներկայացուցչի հայտարարությունն ու Մեքսիկայի դիրքորոշումը: Միաժամանակ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Մեքսիկայի Պատգամավորների պալատում կայացած հանդիպմանը Մեքսիկա-Ադրբեջան բարեկամական խմբի նախագահի կողմից Ադրբեջանի նախագահի հատուկ բանագնաց Էլչին Ամիրբայովին 2020 թվականի պատերազմում ունեցած հաղթանակի համար շնորհավորելը հակասում է Մեքսիկայի՝ ուժի չկիրառման, բանակցությունների միջոցով հակամարտությունների կարգավորման եւ չմիջամտելու պաշտոնական դիրքորոշմանը:

Կողմերը կարեւորել են խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությունը:

Մեքսիկացի գործընկերը նշել է, որ Հայաստանից սովորելու շատ հետաքրքիր բաներ կան՝ հավելելով, որ համատեղ աշխատանքային օրակարգը կհեշտացնի փորձի փոխանակումն ու կակտիվացնի հաղորդակցման արդյունավետությունը:


16.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկ...

16.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա...