Տպել
16.01.2023
Նոր կարգավորումներ են առաջարկվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում
1 / 2

Օրենսդրական առաջարկվող կարգավորմամբ Շուկայի վերահսկողության ու Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինները կկարողանան վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու ու վարչական տույժեր նշանակելու լիազորություններն իրականացնելիս պատասխանատվության միջոցներ կիրառել ոչ միայն տեխնիկական կանոնակարգման, այլ նաեւ տվյալ բնագավառում գործող մյուս անվտանգության պահանջների խախտման դեպքերում: Նախագծով նախատեսվում է նաեւ մտավոր սեփականության ոլորտում Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին ու ՏԻՄ-երին միաժամանակ վերապահված` առանց սեփականատիրոջ կողմից օրենքով սահմանված կարգով տրված թույլատվական ցուցակներում, ցուցափեղկերում, ինչպես նաեւ տեղեկատվության տրամադրման այլ միջոցներում եւ գովազդում այլ անձանց պատկանող ու ՀՀ օրենսդրությամբ պահպանվող ապրանքային նշանը կամ ֆիրմային անվանումն օգտագործելու հետ կապված իրավախախտումների համար վարչական պատասխանատվության ենթարկելու լիազորությունը վերցնել Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից` վերահսկողությունը վերապահելով միայն ՏԻՄ-երին:

Գործադիրը փոփոխություն եւ լրացումներ է առաջարկում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում: Կարգավորումներն առաջին ընթերցմամբ ԱԺ հունվարի 16-ի նիստում ներկայացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանը:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը բարձրաձայնել է հանձաժողովի անդամ Տրդատ Սարգսյանը:
 


24.05.2024
Ալեն Սիմոնյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում էր Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունը: Առանձնազրույց, ընդլայնված կազմով հանդիպում: Կողմերը փաստել են Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի միջեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոս...