Տպել
16.01.2023
Նախատեսվում է ազգային օրենսդրությունը համապատասխանեցնել «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրին
1 / 2

««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի   ընդունումը պայմանավորված է դեպի երրորդ երկրներ արտահանման սահմանափակման կարգավորումները «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի դրույթներով սահմանված պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը` հունվարի 16-ին առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով նախագիծը:

«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրին` Հայաստանի Հանրապետության միանալու արդյունքում անհրաժեշտություն է առաջացել ազգային օրենսդրությունը համապատասխանեցնել պայմանագրի դրույթներին, մասնավորապես, ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ ապրանքների անխոչընդոտ տեղափոխման պահանջին:

Նախագծին ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:
 


24.05.2024
Ալեն Սիմոնյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում էր Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունը: Առանձնազրույց, ընդլայնված կազմով հանդիպում: Կողմերը փաստել են Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի միջեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոս...