Տպել
20.04.2006
Հանդիպում հանձնաժողովում

Հունիսի 16-ին նախատեսվում է Ազգային ժողովում կազմակերպել խորհրդարանական լսումներ` նվիրված Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան գործունեությանը: Այսպիսի նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել ապրիլի 20-ին Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը եւ Հայաստանում ԱՄՀ-ի մշտական ներկայացուցիչ Ջեյմս Մաքյուն: Ծրագրվում է, որ հանձնաժողովի կազմակերպած բաց քննարկումներին մասնակցեն ԱՄՀ-ից պաշտոնյաներ, օրենսդիր եւ գործադիր մարմիններից, հասարակական կազմակերպություններից, Կենտրոնական բանկից եւ գործարար աշխարհից ներկայացուցիչներ: Գագիկ Մինասյանը համոզված է, որ քննարկումները կլինեն առարկայական եւ սուր. Հայաստանի համագործակցությունը ԱՄՀ-ի հետ ունի թե կողմնակիցներ եւ թե հակառակորդներ: Զրուցակիցների գնահատմամբ, խորհրդարանական լսումները կարող են խիստ օգտակար լինել հանրության համար.հիմնադրամի ներկայացուցիչները տեղեկություններ կհաղորդեն օրենսդիր մարմնի հետ  իրենց համագործակցության ու ծրագրերի մասին, նաեւ`  կտրամադրվի գումարների ծախսման եւ ստացված արդյունքների մասին ամփոփ փաթեթ: Գագիկ Մինասյանը անհրաժեշտ է համարում, որ պատրաստվի նաեւ ԱՊՀ երկներում հիմնադրամի  գործունեության մասին համեմատական փաստաթուղթ: Նա նաեւ կարեւոր է համարում, որ, ազգային պետական վիճակագրական ծառայությանը զուգահեռ, հանրությանը ներկայացվի նաեւ միջազգային հեղինակավոր կառույցի գնահատած ցուցանիշները: Օրերս Վաշինգտոնում կայացել է ԱՄՀ-ի պատրաստած`  Հայաստանի տնտեսական աճը, դրամավարկային քաղաքականությունը, տնտեսական բարեփոխումների ընթացքը նկարագրող հրապարակման շնորհանդեսը: Նախատեսվում է գիրքը թարգմանել նաեւ հայերեն:

Հունիսին Հայաստան է այցելելու ԱՄՀ կառավարող տնօրեն Ռոդրիգո Ֆիգարեդոն: Հունիսի 15-16-ին կայանալու է նաեւ 12 պետությունների խմբի հանդիպումը: Սրանք այն երկրներն են, որոնք ԱՄՀ-ում ներկայացնում է Հոլանդիան :

Ինչպես նշեց հիմանդրամի ներկայացուցիչը, իրենք ցանկություն ունեն ընդլայնել հարաբերությունները խորհրդարանի հետ, իրենց քաղաքականությունը դարձնել առավել թափանցիկ:


20.04.2006
ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց Եվրոպայի միության եռյակի պատվիրակությանը
Ապրիլի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց Եվրոպայի միության եռյակի պատվիրակությանը Ավստրիայի արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Հանս Վինկլերի գլխավորությամբ:Հանդիպմանը մասնակցում էին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին, Հայաստանում Ավստրիայի, Գերմանի...