Տպել
19.04.2006
Եվրամիություն-Հայաստան համագործակցության 8-րդ նիստն ավարտեց աշխատանքները

Մարի Անն Իզլեր Բեգենի եւ Արմեն Ռուստամյանի նախագահությամբ ապրիլի 19- ին կայացավ Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 8-րդ նիստի երկրորդ մասը:

Նախ քննարկվեց մշակութային եւ պատմական ժառանգությունների խնդիրը: Աժ պատգամավոր Հեղինե Բիշարյանը մասնակիցների ուշադրությունը հրավիրեց հայկական մշակութային արժեքների, մասնավորապես` Նախիջեւանի Հին Ջուղայի գերեզմանոցի ու խաչքարերի ոչնչացման  դեպքերի վրա` ընդգծելով, որմշակութային ժառանգությունը ոչ միայն ազգային, այլ նաեւ համամարդկային նշանակություն ունի:Իր ելույթում նա բարձր գնահատեց Եվրոպական խորհրդարանի դերը, որպես միմյանց հետ հարաբերություններ չունեցող երկու երկրների միջեւ կապողօղակ: Նա նաեւ նշեց, որ ադրբեջանական կողմի իրականացրած մշակութային ջարդը խոչընդոտ է հանդիսանում Արցախի հարցը լուծելու եւ եվրոպական նոր հարեւանություն ծրագրի շրջանակներում համագործակցելու ճանապարհին: Այդ ամենը, Հեղինե Բիշարյանի գնահատմամբ, ցեղասպանության շարունակությունն է եւ ոճիր ողջ քաղաքակիրթ մարդկության նկատմամբ:  Հանձնաժողովի անդամ, Մեծ Բրիտանիայից պատգամավոր Ռոբերտ Էվանսը տեղեկացրեց, որ Եվրոպայի Խորհուրդը լիազորել է տեխնիկապես եւ փորձագետներով հագեցած պատվիրակություն ուղարկել Նախիջեւանի տարածք` տեղում պարզելու հասցված վնասի չափը:Այցելությանժամկետները նա չնշեց. դրանք որ դեռ պետք է ճշտվեն:Նա ընդգծեց պատմությունը հարգելու անհրաժեշտությունը: Ավստրիացի Հանս Սվոբոդան նշեց, որ մշակութային արժեքների պահպանումը կարեւոր տարր է եվրոպական հարեւանության ծրագրում: Իսկ ծրագրումընդգրկված որեւէ երկիր չի կարող մերժել ԵԽ պատվիրակությանծրագրած այցը իր տարածք եւ զրկելտեղում խնդրինծանոթանալու հնարավորությունից: Ավստրիացի պատգամավորի կարծիքով,պետքէ համառել: Դեռ ավելին` Եվրախորհրդարանը պետք է պնդի, որ մշակութային արժեքների պահպանությունը դառնա նոր հարեւանության քաղաքականությանգործողությունների ծրագրի մասը, նշեց նա: Քրիստոնեական, մուսուլմանական թե այլ` այս տարածաշրջանում մշակութային ժառանգության պահպանման հարցը շատ կարեւոր է, եզրափակեց նա:ԱԺ պատգամավոր Կորյուն Առաքելյանըարձանագրեց, որ հայկական մշակույթն էությամբ եվրոպական մշակույթի գաղափարակիրն է, եւ որ պետք է հարգանքով վերաբերվել միմյանց պատմությանն ու արժեքներին:Նա մշակութային արժեքների պահպանության հարցում ակտիվքայլերի կոչ արեց:Պատգամավոր Հրանուշ Հակոբյանըներկաների ուշադրությունը հրավիրեց միջազգային կոնվենցիաների պահանջների կատարման անհրաժեշտության վրա, թեեւ դրանք մշակութային արժեքների ոչնչացման համար նախատեսում են թույլ պատժամիջոցներ: Հրանուշ Հակոբյանն առաջարկում է ԵԽ-ին լիազորել այսօրինակ վարքագծի համար պատժամիջոցներ կիրառելուիրավունքով: Տկն. Բեգենը կարեւոր է համարում, որ եվրոպական ընդհանուր ժառանգությունը պահպանվի համատեղ ջանքերով: Նրա կարծիքով, Եվրոպայի խորհուրդը կարող է ստեղծել հանձնաժողով, պաշտոնական հետաքննություն անցկացնել եւ, անհրաժեշտության դեպքում, պատժամիջոցներ կիրառել:Նա առաջարկում է ուղիներ փնտրել` համատեղ հանձնաժողովի շրջանակներում խնդրին լուծում տալու համար: Հարցի քննարման վերջում ցուցադրվեց հայ երիտասարդի`Տարոն Կարապետյանի պատրաստած` Ջուլֆայի եւ Ջուղայի մշակութային արժեքների եւ դրանց ոչնչացման մասին պատմող փաստագրական ֆիլմը:

Նիստի օրակարգում ընդգրկված էր նաեւ հարց`Լեռնային Ղարաբաղի իրավիճակի եւ վերջին զարգացումների մասին:ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը պատրաստել էր Հայաստանի Ազգային ժողովում անցկացված` ղարաբաղյան հակամարտության թեմայով խորհրդարանական լսումների արդյունքներն ամփոփոխ եզրակացություն, որը փոխանցեց իր գործընկերներն: Այն ընդգրկում է հայկան կողմի հայեցակարգը եւդիտորդների համար վերլուծման լավ նյութ է` թեեւ արտացոլում է խորհրդարանական դիվանագիտության սկզբունքները:Նրա ներկայացմամբ, կարեւոր է այսօր ճիշտ գնահատել` ի՞նչն է խոչընդոտում ղարաբաղյան խնդրի կարգավորումն ավելի կառուցողական փուլ տեղափոխելուն:Կարգավորման գործընթացն առաջ մղելու համար պրն. Ռուստամյանն առանձնացրեց երկու հիմնական գործոն: Առաջինը` կարգավորման գործընթացը իրական դարձնելն է, երբ կողմերն անկեղծորեն կձգտեն կարգավորել հակամարտությունը: Առաջին հայացքիցհռչակագրային բնույթ ունեցող այս եզրակացությունը հանձնաժողովի նախագահըկարեւոր է համարում: Նրա պարզաբանմամբ, ղարաբաղյան հարցն ունի էթնոքաղաքական բնույթ, եւ նախ պետք է վերացնել հակամարտության պատճառը: Այն, ըստ Արմեն Ռուստամյանի, առնչվում է Ղարաբաղի կարգավիճակի հետ:Երկրորդը` բանակցային գործընթացի արդյունավետությունն է:  Բանակցություններն անարդյունք կլինեն, քանի դեռ հակամարտող կողմը` Ղարաբաղը, բանակցության կողմ չի հանդիսանա: Առանց Ղարաբաղի բանակցությունընա համարում է աբսուրդային, հատկապես որ ղարաբաղյան կողմն արդենիսկ իր ստորագրությամբ հաստատել է այնպիսի կարեւորագույն փաստաթղթեր, ինչպիսիք են հրադադարիեւ բաժանարար գծի տիրույթում տեղի ունեցող իրադարձությունների կանխման համաձայնագրերը. այսօր դրանցշուրջ են ծավալվումբանակցությունները:Եթե շահագրգիռ ենք, որ հակամարտությունը կարգավորվի, ապա պետք է հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ պայմաններն ի սկզբանե ապահովենք, կարծում է հանձնաժողովի նախագահը: Միջազգային հանրությունը շեշտադրումներ պետք է կատարի այս երկուհարցերի վրա,այլապես`Ադրբեջանը փորձում է սեփական սցենարով զարգացնել իրադարձությունները եւ տպավորություն ստեղծել, որ,պատերազմը չվերսկսելով, զիջում են հայկական կողմին, որ Հայաստանն ագրեսոր է եւ իրենք էլ` զոհ: Բանախոսը հանձնաժողովի անդամների ուշադրությունը հրավիրեց նաեւ Ադրբեջանում օրեցօր ուժգնացող ռազմատենչ հայտարարությունների վրա` ընդգծելով, որ խաղաղությունը պետք է ոչ միայն Հայաստանին, այլ ողջ տարածաշրջանին:Հանձնաժողովի նախագահը հաստատեց, որ հնարավոր չէ Ղարաբաղի հարցում ադրբեջանական կողմի մոտեցումները կիրառել. փուլային տարբերակով նախ լուծել բոլոր հարցերը, եւ հետո միայն` կարգավիճակի խնդրին անդրադառնալ: Նա եւս մեկ անգամ ներկայացրեց փաթեթային տարբերակով հարցը կարգավորելու` հայկական կողմի դիրքորոշումը:

Տկն. Բեգենը խնդրին անդրադարձավ` խոսելով առկա լարվածությունը թուլացնելու անհրաժեշտության մասին: Նրա խոսքերով, ադրբեջանական կողմն էլ իր հերթին է հերքում իրավիճակի սրման համար իրեն ուղղված մեղադրանքները:Նրա դիտարկմամբ, քաղաքական գործիչներն են կրում այս լարվածության պատասխանատվությունը, եւ պետք է երկու հակամարտող կողմերն առավել հանդուրժող հասարակական կարծիք ձեւավորեն իրենց երկրներում:Հանձնաժողովի փոխնախագահ Արփադ Դուկա-Զուլիամիննշեց, որ թե Հայաստանում եւ թե Ադրբեջանում հասարակական կարծիքը խիստ անպատրաստ է առաջարկվող հնարավոր լուծումների համար:Երկու երկրների նախագահների վերջին հանդիպման արդյունքում կառավարություններին կոչ է արվել հանրությանը պատրաստել խաղաղության, եւ ոչ պատերազմի համար:Ըստ փոխնախագահի, Ֆրանսիայում նախագահների հանդիպումից առաջ համաձայնություն էր ձեռք բերվել մի շարք խնդիրների` զինադադարի գծից հայկական զորքերի դուրս բերման, փախստականների վերադարձի, խաղաղապահների տեղակայման, Ղարաբաղին հարող որոշ տարածքների հատուկ կարգավիճակի հարցերում: Բայց հիմնական խնդիրների` հանրաքվեի ուՂարաբաղից զորքերի դուրս բերման շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել: Ղարաբաղում հանրաքվեի անցկացումըեւկարգավիճակիորոշումը, ըստ փոխնախագահի,ամենավերջին քայլը պետք է լինի:Նա բարձր է գնահատում միջազգային հանրության դերն ու ակտիվ ջանքերը` խնդրի արդյունավետ կարգավորման համար: Փոխարենը Հանս Սվոբոդան անարդար է համարում խնդրի լուծման պատասխանատվությունը վերագրել միջազգային հանրությանը` ասելով, որ նախ երկու կողմերը պետք է լուծում գտնեն, հասարակությանը պատրաստեն փոխզիջումների համար: Նա կողմնակից է, որպեսզի բանակցային գործընթացում ներգրավվի նաեւ ղարաբաղյան կողմը: Միաժամանակ նա անհրաժեշտ նախապայման է համարում, որ մարդիկ հնարավորություն ունենան վերադառնալ իրենց տները: Նա կարծում է, որ Ադրբեջանի համար առավել դժվար է փոխհամաձայնության գալ, քանի որ նրանք տարածքներ են կորցրել եւ ունեն մեծ թվով փախստականներ: Արփադ Դուկա-Զուլիամիի կարծիքով, Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրությունները, ինչպես նաեւ 2008-ին երկու երկրներում նախատեսվող նախագահական ընտրությունները կստվերեն ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը, համաձայնության գալու հնարավորությունը կդժվարանա: Նրա հարցին ի պատասխան, թե Երեւանի համարՂարաբաղի ինչպիսի՞ կարգավիճակն է ընդունելի, պրն. Ռուստամյանը պատասխանեց, որ պետք է կիրառվի ազատ ինքնորոշման իրավունքը` առանց վերապահումների: Ընդունելի տարբերակը անկախությունն է, կամ այն, ինչ կորոշի ԼՂ-ն:Հրանուշ Հակոբյանը հանձնաժողովի անդամներին կոչ արեց ուսումնասիրել թե Հայաստանի եւ թե Ադրբեջանի լրատվական դաշտը` պատկերացնելու` թե ո՞վ ի՞նչ քարոզչություն է տանում: Նրա ներկայացմամբ, խոսուն է նաեւ Բուդապեշտում հայազգի սպային սպանած` Սաֆարովին ազգային հերոս դարձնելու փորձը եւադրբեջանական օմբուդսմենի` նրանից օրինակ վերցնելու հանրության ուղղած կոչը:Երբ ադրբեջանցի զինվորն էավերում Ջուղային գերեզմանոցը, խոսքըպետական քաղաքականության մասին է, նշում է տկն. Հակոբյանը:Նա նաեւ ասաց, որ 17 տարիների ընթացքում Ղարաբաղը սերնդափոխվել է, եւ նոր սերունդըչի պատկերացնում` ինչպե՞ս կարելի է ապրել Ադրբեջանի ենթակայության տակ: Տկն. Հակոբյանը կարծում է, որՂարաբաղն ու Ադրբեջանը տարբեր` անհամատեղելիքաղաքակրթություններ ունեն:Պատգամավոր Գրիգոր Ղոնջեյանն իր ելույթում անհամաձայնություն հայտնեց կարծիքի առնչությամբ, թե միջազգային հանրությունը խնդրի կարգավորման հարցում պատասխանատվություն չունի: Դա սկզբունքորեն սխալ է, հատկապես` եվրոպական նոր հարեւանության քաղաքականության համատեքստում, ասումէ նա:Արտաքին գործերի փոխնախարար Արմեն Բայբուրդյանը փաստեց, որ 2005 թ. կար հակամարտության լուծման ուրվագիծ, որը, սակայն, Ադրբեջանը մերժեց: Նրա դիտարկմամբ, Ադրբեջանը ոգեւորված է նավթից սպասվելիք գումարնեով եւ բանակը հզորացնելու հեռանկարով:Սրանցով պայմանավորված` ուշադրության կիզակետը փոխվումէ, նկատում է փոխնախարարը:Նա նաեւ տեսակետ հայտնեց, որ Թուրքիայի կողմից սահմանի վերաբացումըդրականորեն կազդի բանակցային գործընթացի վրա:Այլապես` ողջ ռեգիոնում անտագոնիզմ է սերմանվում:Տկն. Բեգենի արձագանքից պարզ դարձավ, որ Հայաստանի հետ սահմանի վերաբացումը Թուրքիայի համար կարեւոր նախադրյալ է ԵՄ անդամ դառնալու ճանապարհին:

Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 8-րդ նիստի ավարտին ընդունվեց հայտարարության եւ առաջարկությունների բանաձեւ: