Տպել
02.12.2022
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանի հայտարարությունները եւ արձագանքները
1 / 1

Դեկտեմբերի 2-ին Փարիզում կայացել է ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստը: «Ռազմական հակամարտությունների բնապահպանական ազդեցությունը» թեմայով քննարկման ժամանակ ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը նշել է.

«Հարգելի՛ գործընկերներ,

Սույն թվականի հոկտեմբերին նշել եմ, որ ԱՄՆ Կոնգրեսը հետաքննում է մեր տարածաշրջանում Ադրբեջանի կողմից արգելված/ապօրինի զինատեսակների կիրառման փաստերը: Այժմ կցանկանայի իրազեկել հանձնաժողովին, որ նոյեմբերի 16-ին ԱՄՆ Սենատում լսումներ են տեղի ունեցել, որտեղ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը վերահաստատել է Լեռնային Ղարաբաղում 2020 թ. պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից «սպիտակ ֆոսֆորային» ռումբերի, ինչպես նաեւ կասետային զենքի օգտագործման փաստերը: Նա նաեւ մտահոգություն է հայտնել այն մասին, որ այդ զինատեսակներն Ադրբեջան են ներկրվել Ուկրաինայից:

Այստեղ ադրբեջանցի պատգամավորը խոսում է հայերի կողմից արգելված զենքի կիրառման եւ ադրբեջանական քաղաքների ռմբակոծման մասին: Դրանք բոլորը հետաքննման եւ հաստատման պահանջ ունեն, որոշները մերկապարանոց մեղադրանքներ են, մինչդեռ ԱՄՆ Կոնգրեսում հաստատվել է Ադրբեջանի կողմից ֆոսֆորային ռումբերի կիրառման փաստը:

Երկու խոշոր պատերազմների ժամանակ` 1990-ականներին եւ 2020 թ. ադրբեջանական զինուժն օգտագործեց Լեռնային Ղարաբաղը նվաճելու բոլոր հնարավոր միջոցները: Այս հարձակումների ժամանակ ադրբեջանական ուժերն ավերեցին ինչպես քաղաքացիական տարածքներ, այնպես էլ` հոգեւոր եւ մշակութային ժառանգության վայրեր եւ շրջակա միջավայրը: Դեռ կարելի է տեսնել այդ ռազմական գործողությունների բազմաթիվ սպիներ: 2020 թ. Լեռնային Ղարաբաղում բնակվող 120.000 բնակչությունը դիմակայեց 10 միլիոնանոց Ադրբեջանին, 85 միլիոն բնակչությամբ նրա դաշնակից Թուրքիային եւ նրանց առաջադեմ սպառազինության համակարգերին: Այս անգամ Ադրբեջանն այլ` առավել ավերիչ պատերազմ էր մղում` օգտագործելով ավելի մահաբեր զինատեսակներ, այդ թվում` անօդաչու թռչող սարքեր եւ արգելված «սպիտակ ֆոսֆորային» ռումբեր: Ավելին, Թուրքիան Սիրիայից եւ Լիբիայից իսլամիստ վարձկաններ էր ներմուծել տարածաշրջան:

Բացի այդ, ափսոսանքով կուզեի նաեւ նշել, որ բանաձեւի եւ դրան առնչվող հանձնարարականների նախագծերում որեւէ անդրադարձ չկա զինված հակամարտություններում արգելված/ապօրինի զենքին եւ շրջակա միջավայրի վրա դրանց ազդեցությանը: Ուստի վճռականորեն առաջարկում եմ կատարել համապատասխան փոփոխությունները, որոնք նախապես ուղարկել էի զեկուցողին:

Հանձնաժողովում այս հարցի քննարկումների ընթացքում բազմիցս բարձրացվել է որոշ պետությունների կողմից կառուցողական դիրքորոշման բացակայության հարցը, ինչը խոչընդոտել է անկախ փորձագետների այցերը հակամարտող շրջաններ` ամբողջությամբ եւ օբյեկտիվորեն գնահատելու համար զինված հակամարտությունների ազդեցությունն այդ տարածաշրջանների շրջակա միջավայրի վրա: Հաշվի առնելով այս հարցի կարեւորությունը` կցանկանայի նաեւ առաջարկել Նախարարների կոմիտեին ուղղված առաջարկություններում ներառել դրույթ` դիտարկելու հակամարտության եւ հետկոնֆլիկտային շրջաններում անկախ փորձագիտական վերահսկողության կամ բնապահպանական վիճակի մոնիթորինգի մեխանիզմների մշակման եւ իրականացման հնարավորությունը:

Ավստրիայի հարգարժան պատգամավորին ուզում եմ ասել, որ նա շատ խեղաթյուրված պատկերացումներ ունի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին: Սարսանգի ջրամբարը երբեւէ Ադրբեջանի մաս չի եղել, այն միշտ եղել եւ գտնվում է Լեռնային Ղարաբաղի տարածքում եւ չէր կարող օկուպացվել հայերի կողմից: Ցավալի է, որ Դուք կառչում եք, այսպես կոչված, «Ադրբեջանի տարածքի 20 տոկոսի օկուպացման» մասին ադրբեջանական քարոզչական պատումից` չիմանալով, թե ինչ տարածքների մասին է խոսքը: Եթե այսպես շարունակվի, շուտով Ձեզնից կարող ենք լսել, որ Ղարաբաղի հայերն օկուպացրել են նաեւ Լեռնային Ղարաբաղը:

Բայց Ձեր կողմից ավելի ազնիվ կլինի նշել, որ մեր տարածաշրջանում բոլոր պատերազմները, մասնավորապես, Ղարաբաղյան առաջին պատերազմը, 2016 թ. ապրիլյան պատերազմը, 2020 թ. 44-օրյա պատերազմը, սանձազերծել է Ադրբեջանը, ոչ թե` հայերը: Վերջնական նպատակը մեկն է եղել` ոչնչացնել հայերին: Հայերը ոտքի են կանգնել` պաշտպանելու իրենց, պաշտպանելու իրենց հողը, վերականգնելու իրենց ազգային ինքնորոշման ձգտումը եւ գործնականում` գոյության իրավունքը:

Լեռնային Ղարաբաղի հայկական ինքնապաշտպանական ուժերը, պաշտպանվելով հարձակվող ադրբեջանական ուժերից, 1993 թ. ստիպված եղան նրանց հարկադրել նահանջել` արդարացիորեն օգտվելով ինքնապաշտպանության միջազգայնորեն ամրագրված իրենց իրավունքից: Լեռնային Ղարաբաղի պաշտպաններն այդպիսով ստեղծեցին «անվտանգության գոտի», որը խաղաղ բնակչությանը պաշտպանում էր կրկնվող, գրեթե ամենօրյա ադրբեջանական ներխուժման վտանգներից մինչեւ 2020 թ. աշուն:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի խորհրդարանի մեր գործընկերոջը, ով իմ փոխարեն Ադրբեջանի ներկայացուցչին պատասխանեց, որ ղարաբաղյան հակամարտության գոյությունը ժխտելու Ադրբեջանի ցանկությունն իրականության հետ որեւէ աղերս չունի:

Այո', Ադրբեջանի կառավարությունը, ինչպես նաեւ այս վեհաժողովում նրա ներկայացուցիչները, ցանկանում են, որ մենք մոռանանք Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Նրանք չեն ցանկանում, որ մենք հիշատակենք Արցախում ինքնորոշված հայ ժողովրդին, նրանք չեն ցանկանում, որ դուք խոսեք 2020 թ. 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով մարդկային ահռելի զոհերի մասին:

Ավելին, Ադրբեջանը 2021 թ. մայիսից օկուպացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներ, իսկ այս սեպտեմբերին Հայաստանի հարավում իրականացրել է նոր եռօրյա ինտենսիվ ռազմական գործողություններ, որոնք պատճառ են դարձել 200-ից ավելի զոհերի, եւ հրաժարվում է լքել նոր օկուպացված հայկական տարածքները:

Կոչ եմ անում ԵԽԽՎ բոլոր անդամներին` հակամարտությունը քննարկելուց խուսափելու փոխարեն ազնվորեն նշել, թե ով է պատերազմները սանձազերծել անցած 30 տարիների ընթացքում, ով էր հետեւողականորեն էթնիկ զտումների պետական քաղաքականություն իրականացնում, ով էր 44-օրյա պատերազմում օգտագործել արգելված «սպիտակ ֆոսֆորային» ռումբեր, եւ բարձրաձայնել 2022 թ. գարնանը եւ աշնանն Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանում հայերի դեմ իրականացված ռազմական հանցագործությունները»: 


14.05.2024
Մարիամ Պողոսյանն այցելել է Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղ
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  պատգամավոր Մարիամ Պողոսյանը մայիսի 14-ին hամայնքային հերթական այցի շրջանակում այցելել է Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղ: Պատգամավորը  հանդիպել է  Էդվարդ Դաշտոյանի անվան միջնակարգ դպր...

14.05.2024
Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 14-ին հանդիպել է Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիին: Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հասմիկ Հակոբյանն ու Թագուհի Ղազարյանը: Հանդիպմանը ներկա էր նաեւ ...

14.05.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնեւում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնեւում՝ մասնակցելու Խորհրդարանների նախագահների 6-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին: Այցի շրջանակում մայիսի 16-ին նախատեսվում է Ալեն Սիմոնյանի եւ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի...

14.05.2024
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտի բարեփոխմանն ուղղված օրենսդրական փաթեթը
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Հարցի առնչությամբ կազմակերպվել էին նաեւ խորհրդարա...

14.05.2024
ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի, միջոցառումների իրականացման գործակիցների եւ նորմատիվների ու ֆինանսավորման կարգերի հաստատման իրավասությունը կվերապահվի Կառավարությանը
Գործող օրենքով հանրակրթության ոլորտում ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի եւ միջոցառումների իրականացման գործակիցների եւ նորմատիվների, ֆինանսավորման կարգերի հաստատման իրավասությունը վերապահված է կրթության պետական կառավարման լիազորված մարմնին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարո...

14.05.2024
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...