Տպել
07.12.2022
Հայաստանը շահագրգռված է Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային կառույցների մոնիթորինգային առաքելությամբ
1 / 2

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Գասպարյանն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությամբ եւ մանդատի երկարաձգման հարցով:

ԱԳ նախարարը հայտնել է, որ Հայաստանը շահագրգռված է Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային կառույցների մոնիթորինգային առաքելությամբ:

Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ այս պահին ԵՄ դիտորդական առաքելությունը դեռ չի ավարտել իր աշխատանքը: Այն կավարտվի դեկտեմբերի 20-ին: Նախարարը երկու պատճառով ողջունելի է համարել ԵՄ տարբեր երկրների պատրաստակամությունը` շարունակել առաքելությունը:

Արձագանքելով պատգամավորի երկրորդ հարցին` Արարատ Միրզոյանն ասել է, որ ԵՄ դիտորդական առաքելության գործունեության երկարաձգման հարցը քննարկվում է եվրոպական շրջանակներում:

Մանրամասները` տեսանյութում: 
 


15.05.2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Տիրանայում մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին
Մայիսի 13-15-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստը: Աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ...

15.05.2024
ԱԺ պատգամավորներն այցելել են Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղ
Խմելու ջրի բացակայությանը, գազաֆիկացմանը, գյուղական ճանապարհների վիճակին վերաբերող եւ այլ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյան...