Տպել
07.12.2022
Նախատեսվում է հեշտացնել գործարարների կողմից իրենց պարտավորությունների կատարման ընթացակարգը
1 / 1

Օրենքի նախագծի նպատակը հարկ վճարողների անձնական հաշվի քարտերում հարկային պարտավորությունների եւ դեբետային գումարների հաշվառման հարցերի հստակեցման, անձնական հաշվի քարտերում առկա պարտավորությունների եւ դեբետային գումարների մարման հաջորդականության նոր մեթոդաբանության ներդրման համար համապատասխան օրենսդրական կարգավորումների սահմանումն է. ասել է ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը` ԱԺ դեկտեմբերի 7-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նշվել է, որ նախագծի կարգավորման առարկան հարկ վճարողների անձնական հաշվի քարտերում առկա պարտավորությունների եւ դեբետային գումարների մարման հաջորդականության նոր մեթոդաբանության ներդրման համար համապատասխան կարգավորումների սահմանումն է:

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հետաքրքրվել է` գործնականում ի՞նչ է տալու նախագծի ընդունումը գործարար դաշտին, ի՞նչ է փոխվելու գործարարի կյանքում:

Արթուր Մանուկյանը պարզաբանել է, որ նախագծի ընդունումը դրական ազդեցություն կունենա գործարար դաշտի վրա, քանի որ նախագծի կարգավորումները հեշտացնելու են գործարարների կողմից իրենց պարտավորությունների կատարման ընթացակարգը, ստեղծվելու են հիմքեր` հարկային մարմնում ամբողջովին էլեկտրոնային եղանակով վարելու հարկ վճարողների անձնական հաշվի քարտերը:

Ընդունվելուց հետո օրենքն ուժի մեջ է մտնելու 2024 թ. հունվարի 1-ից: Իսկ մինչ այդ իրականացվելու են ծրագրային ապահովման աշխատանքներ:

Նախագծին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել. այս մասին հայտնել է հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանը:
 


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...